Կրթահամալիրի դպրոց-պարտեզների բոլոր մասնաճյուղերում ամռան ընթացքում լողափնյա ճամբար է, որին մասնակցում են ոչ միայն սեբաստացի սովորողները այլև Երևանի տարբեր դպրոցներից, Սփյուռքից , մարզերից. ովքեր հանգստանում են իրենց երևանաբնակ բարեկամների մոտ: Մեր արևային բաց ճամբարը այս շաբաթվա ընթացքում վայելել է 25-30 ճամբարական: Ըստ մեր աշխատակարգի շարունակել ենք մեր օրերը հիշարժան, ուսուցողական և ինտելեկտուալ անցկացնել: Յուրաքանչյուր օրվա մեր գործունեության բաղկացուցիչ մասն էր լողը, բացօթյա լողը, ջրային զվարճալի խաղերը, ջրային խաղերի նոր հմտությունների ձեռքբերումը: Մինչ լողալը անպայման առավոտյան ընդհանուր պարապմունքին նախավարժանք և միջավայրի խնամք ենք իրականացրել: Լողալ չցանկացող ճամբարականները ովքեր նկարչական նախասիրություն են ունեցել անպայման մոլբերտների վրա ստեղծագործել են, մի խումբը տարվել է խճանկաներով և սեղանի զարգացնող խաղերով… ազգային խաղերը միշտ ժամանակակից են կրթահամալիրում և վստահորեն կարող ենք նշել, որ ճամբարից հետո բոլոր մասնակիցները հասկանում և պաշտում են մեր ազգայինը: Սմարթֆոնների դարաշրջանում մեզ համար՝ ֆիզիկական, բաց, անվտանգ և կանաչ միջավայրում, խաղը շատ կարևոր է:
Բացի խաղից շաբաթվա ընթացքում անպայման հանդիպումներ ենք ունեցել ընկեր Արմենուհու հետ, պատրաստվել ենք Վարդավառի ծեսին: Բացի ազգային խաղերից, ծիսական նախապատրաստական աշխատանքների ընթացքում երեքական ազգային երգ ենք սովորել, և երեք ազգային պար:
Շատ կարճ ժամանակահատվածում հասցրել ենք հեքիաթ ընթերցել, և մեզ համար բացահայտել, որ ռապունցելը բացի մեր բոլորիս սիրելի հերոսուհու անունը լինելով նաև կանաչի անուն է, որով շատ համեղ աղցան են պատրաստում:
Լողավազանը լցվել էր բարձր չլմփոցներով և անկեղծ ծիծաղներով, երբ դիմավորեցինք մեր ուկրաինայից ժամանած հյուրերին:
Ճամբարականների մի խմբի հետ հասցրել ենք լինել Մայր դպրոցի Տիգրան Հայրապետյան գրադարանում և Տեխնոպարկում: Ճամբարականների հետաքրքրությունը և հիացմունքը այնքան շատ էր, որ բացի Մայր դպրոցից եղանք նաև Արմտյան դպրոց-պարտեզում, մեր բնասերների և կենդանասերների դպրոցւոմ՝ Ուսումնական Ագարակում:
Լրամշակվող…