Մասնակիցներ Արևելյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ
Տևողություն ամառային ճամբար
Նպատակն ու խնդիրները
Խաղը զարգացնում է երեխաների ճանաչողական կարողությունները,հմտությունները զարգանում է հիշողությունը,ուշադրությունը, երևակայությունը, մտածողությունը։ Սովորում ենք ընկալել նյութը լսողության միջոցով ,մարզում ենք մտքի ճկունությունը, բարձրացնում ենք տեղեկությունն ընկալելու արագությունը։
Ընթացքը
Ճամբարականները բաժանվում են խմբերի և կանգնում են շարքով։ Նախապես որոշում ենք ,որ կողմ են անցնում ճիշտ և սխալ պատասխանների դեպքում։ Հարցը տրվում է ղեկավարի կողմից ,իսկ ճամբարականները արագ պետք է կողմնորոշվեն ճիշտ պատասխանի դեպքում անցնեն Այո֊ի կողմը, սխալի դեպքում Ոչ֊ի կողմը ։
Հարցեր
- Հայոց այբուբենը ստեղծել է Հ. Թումանյանը։Ոչ
- Բառերը կազմված են թվերից։Ոչ
- Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Այո Մենք շնչում ենք թթվածին,և արտաշնչում ածխաթթու գազ։ Այո.
- Բ տառը ձայնավոր է։Ոչ
- Ձուկը,դելֆինը շնաձուկը ապրում են ջրում։Այո.
- Առյուծը և գայլը ապրում են ջրում։Ոչ
- Խաղաղ օվկիանոսն երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է ։Այո
- Լոլիկը միայն կարմիր է լինում։Ոչ
- Երևանը Հ֊ի մայրաքաղաքն է։Այո
- Սեպտեմբերի 1֊ը մայրիկների տոնն է։Ոչ
- Հայոց այբուբենը ունի 32 տառ ։Ոչ
- Ճիշտ է արդյոք,որ ձիու ձագուկին անվանում են քուռակը կամ մտրուկ։Այո
- Փոստատարը բուժում է երեխաներին։Ոչ
- Շները կարող են լողալ։Այո
- Ձմեռից հետո ամառ է գալիս։Ոչ
- Սառույցը դա սառեցված ջուր է ։
- Մրգերը աճում են այգում ։ Այո
- Շաբաթվա օրերը քիչ են ամսվա օրերից։Այո
- Կատուն վայրի կենդանի է։
- Բոլոր թռչունները թռչում են։Ոչ
- գայլերի խումբը կոչվում է ոհմակ։Այո
- Հայերենն ունի 8 ձայնավոր ։Ոչ
- Այբուբենը ստեղծել է Մ.Մաշտոցը ։Այո
- Ճիշտ է ,որ ավանակը մլավում է։Ոչ
- Շաբաթն ունի 7 օր ։Այո
- Ճիշտ է ,որ աշնանը տերևաթափ է լինում։
- Ամռանը ձյուն է գալիս։
- Տարին ունի 4 եղանակ։
- Ճիշտ է ,որ Արեգակը աստղ է։Այո ….
Արդյունքը տեղադրել բլոգում