Յոթ տարի է արդեն մեր կրթահամալիրը մասնակցում է այս ազգային երգ ու պարի փառատոնին: Առաջին անգամ Սեբաստացիներ խմբով մասնակցել եմ 2020-ի Գութանին, որը նշվեց Տավուշի մարզում: Այդ ժամանակ արդեն ծոցվոր էի և պատրաստվում էի գնալ ֆիզարձակուրդ: Պարբերաբար գտնվելով ֆիզարձակուրդում մասնակից լինելուս դերը փոխվել էր՝ հանդիսատեսի: Երկու դեպքում էլ շատ նուրբ ու ֆանտաստիկ զգացողություններ եմ ապրել, որոնք դժվար է տեղավորել բառերի մեջ:

Անցյալ տարի փառատոնը նվիրված էր Հայրիկ Մուրադյանի հարյուր քսան ամյակին, իսկ այս տարի՝ Գագիկ Գինոսյանի վաթսուն:

Այսօր այս փառատոնը արդեն միջազգային մաստաբով է նշվում. այս տարի փառատոնին մասնակցել է քսանվեց խումբ( 5 խումբ Սփյուռքից): Մեր ելույթը՝ տասներորդը: Մեր խումբը միշտ առանձնացել է նրանով, որ դասավանդող և սովորող միասին են ելույթ ունեցել: Այսինքն խումբը միայն մասնագետ դասավանդողներով չի լրացվել. այլ այն մարդկանցով ովքեր սրտանց և անկեղծ ցանկացել են լինել: Այս տարի բացի դասավանդող և սովորողից մեր թիմում նաև կա և՛ սեբաստացի շրջանավարտ, և՛ սեբաստացի ծնող, և՛ քոլեջից ուսանողներ, և՛ դպրոց-պարտեզից սովորողներ, և՛ միջին դպրոցից: Հետաքրքիր է, չէ՞: Մեկ գութանյան բեմ, ազգային երգ ու պարի տարբեր խմբեր ու Սեբաստացիներ, հին ու նոր Սեբաստացիներ, մեկ բեմում, մեկ ելույթի ներքո ՝ սերունդներ, շատ տարբեր, հեռու ու մոտիկ:

«Նախագութանի» կազմակերպչական պարապմունքները անցկացրել ենք մայր դպրոցում, մարմարյա սրահում .. երաժշտության կենտրոնում: Հայ երգի մեծ գիտակ Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ։

Տիկին Մարինեի անունը հայ ավանդական երգի ու պարի աշխարհում վաղուց արդեն առանձին պատմություն է։ Տարիների փորձն ու վաստակը, կատարած հսկայական աշխատանքն ու, իհարկե, ազգային երգի հանդեպ մեծ ու նախանձելի սերը վարակում և ոգեշնչում է բոլորիս. սովորեցնում զգալ, ապրել, կրել ազգայինւ և՛ ներսում, և՛ դրսում:

Տիկին Մարինեից բացի մտերմացանք մի խումբ տարբերվող սեբաստացիներով. հարավ-հյուսիս մասնաճյուղերից, սեբաստացիական ծիսական երգի ու պարի կենտրոնի ղեկավար Սյւզի Մարգարյան և ընկերների հետ: Սեդան, Աննան, Արմենուհին, Անուշը, Լենան, Մարիամը մեր մենակատարներ… գրկում եմ բոլորիդ: Խմբի միակ տղային՝ Ալենին:

Միասին ունեցանք ևս մեկ գեղեցիկ «գութանյան» երեկո «4 Seasons» այգում, նորից միասին կերտեցինք մեր ճանապարհը դեպի «Գութան»։

բոլոր մասնակից խմբերով հավաքվում ենք Գաֆեսճեան քանդակների պարտեզի մոտ (Կասկադ) :