Վայրը` Արևելյան դպրոց-պարտեզ 

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ 

Համակարգող` Իննա Ստեփանյան 

Նպատակը և խնդիրները՝

  • նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը,
  • նպաստել լողի հմտությունների զարգացմանը,
  • իրականացնել լողփնյա խաղեր,
  • կատարել լողացատկ և մարզանք ջրում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • լողազգեստ,
  • ռետինե գլխարկ,
  • լողաթափեր,
  • լողի ակնոց,
  • դույլեր, պլաստմասե բաժակներ
  • սպունգ։

Իրականացվող խաղեր

Խաղ 1

Մասնակիցներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած մասնակցի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին մասնակցի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) մասնակիցը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած մասնակցին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

Խաղ 2

Յուրաքանչյուր թիմի մասնակից ունի մեկական սպունգ։ Որոշակի հեռավորության վրա դրված է մեկական տարրա՝ ջրով լի։ Մասնակիցները սպունգը ձեռքին պետք է վազեն և որքան հնարավոր է շատ ջուր սպունգի օգնությամբ տեղափոխեն մյուս տարրայի մեջ։ Հաղթում է այն թիմը, որն ավելի արագ է կատարում և ավարտում։ 

Խաղ 3

Մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1մասնակից թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: