Երկրորդ ուսումնական շրջանի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը սկսեցինք հետաքրքիր խաղ-վիկտորինայով և հանելուկների գուշակմամբ, երբ ջոկատիս տղաները էլի ուշացած եկան.
-Եկել ենք ասենք, որ գնում ենք
-Տեղավորվե՛ք շուտ, ինչպե՞ս թե գնում եք, նոր եք եկել, և դեռ ես հետո ձեր կազմակերպիչի հետ կպարզեմ, թե ուր եք գնում:
«Ժամանակ չունենք, մենք գնում ենք, ընկեր Դանիելը մեզ է սպասում: Ավելի լավ կլիներ, որ դուք էլ գաք և մեզ երկրպագեք, որ հաղթենք: Այսօր յոթերի հետ ենք խաղալու:»
Օրը նոր էր սկսվել ու իրենք ընդհանուր պարապմունքից հետո ֆուտբոլային դաշտ էին գնացել…
Ճամբարականներիս մի խմբի ցանկությունն էլ հաշվի առնելով մենք էլ գնացինք թիմին երկրպագելու՝ միջին դպրոցի բակային մարզական տարածք:
Թիմի միասնականությունը՝ իրենց ջոկատային ընկերների կողքին լինելը, մեծ ուժ է տալիս ու ոգևորում:
Տեսանյութերում ինքներդ կարող եք տեսնել ճամբարականների ( և ոչ միայն) ոգևորությունը, գեղեցիկ խաղը և ընկերությունը:
Առաջարկը ընդունված է: