Ուսումնական երկրորդ շրջանը սկսեցինք հունվարի 8-ին: Սա իմ ամենասիրելի, գժական, հետաքրքիր, գերարագ ընթացք ունեցող երեք շաբաթներն են, որ մի ակնթարթում անցնում են՝ շատ ջերմ, լրիվ նոր ու տարբեր, մի ուրիշ՝ ֆանտաստիկ ուսումնահետազոտական, ճամբարային միջավայրում: Սա այն ամենաանկեղծ և անշահախնդիր շրջանն է, որ ամեն ինչ փորձում ես և անում ես ճամբարականի սրտով( դե իհարկե նախապես առաջարկված անհատական նախագծերով, անհատական ուսումնական պլանով և օրակարգով)…

Մեր փոքրիկ ջոկատը բաղկացած էր տասնվեց տարատարիք ճամբարականներից( հիմնականում արական վեցերորդցիների ընդգրկմամբ, ովքեր ոչ մի ուղղություն չէին ընտրել):

Ջոկատում յուրաքանչյուր ճամբարական ունեցել է իր անհատական օրակարգը, ինչու չէ նաև նախագիծը և նաև ընդհանուր ջոկատային պարապմունքների ժամանակացույցը:

Հունվարյան ճամբարի ընթացքում ջոկատը մասնակցել է մի շարք մարզական, ինտելեկտուալ, տրամաբանական, բնագիտական, լեզվական, խաղ-վիկտորինաների:

Կազմակերպել ենք խաղ՝ հանելուկների գուշակում ( բջջային հավելվածի միջոցով):

Ազգագրության փառատոնի շրջանում ճամբարականների հետ խաղացել ենք արցախի բարբառային բովանդակությամբ զարգացնող խաղ:

Սեղանի խաղերից առանձնացրել էինք երկու լոտոներ, որոնք կոնկրետ ուղղվածությամբ էին՝ ֆինանսային և ֆուտբոլային:

Ջոկատի տղաները իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ֆուտբոլային առաջնություններին:

« Սովորող սովորեցնող» նախագծի շրջանում շաբաթական մեկական հանդիպում սեմինար պարապմունք ենք ունեցել քոլեջի ուսանողներից Սմբատ և Ալեքսի( ծրագրավորում) ինչպես նաև Մուշեղի և …( աշխարհագրություն) հետ:

Սովորողների բլոգները՝

1.Դանիել Մաղաքյան 6

2. Գրիգոր Միրզոյան 6

3. Նարեկ Ղարիբյան 6

4. Արթուր Հարությունյան 6

5. Էլինա Բալաբանյան 6

6. Լիանա Անտոնյան 6

7. Եվա Սուվորյան 6

8. Ռաֆայել Բաղիրյան 6

9. Սեմ Հովհաննիսյան 6

10. Դավիթ Գրիգորյան 6

11. Նարե Սարոյան 6

12. Նարեկ Սարգսյան 6

13. Գևորգ Հովսեփյան 6

14. Արմեն Հակոբյան 8

15. Ալեն Նազարյան 6

16. Էրիկ Վանյան 6