Օր 1 –օգոստոսի 26

Սրտի տրոփյունով սպասում էինք այն հաղորդագրությանը,որը պետք է հաստատեր մեր հաջորդ քայլը կրթահամալիրում։Շնորհակալ եմ այն մարդկանցից,որ անտարբեր չէին մեր նկատմամբ և որոշակի վերաբերմունք էին արդեն տածում։

Առավոտյան հանդիպումը տեղի ունեցավ կրթահամալիրի Քոլեջում , որի ղեկավարն է Տաթև Բլեյանը, ով շատ բարեհամբույր և անմիջական կերպով ծանոթացրեց մասնաշենքի արտաքին կառուցվածքային առանձնահատկություններին և ձևին, ապա ներքին մթնոլորտին և հավասար դրվածքին։ Պատերն այնքա՜ն հարազատ և արդեն ծանոթ էին թվում, որ այնպիսի տպավորություն էր ստեղծվում ՝քո տանն ես։Հաջորդիվ ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ, ով առաջարկեց պատմել և քննարկել մեր կրթության մասին, թվել դրական և բացասական կողմերը։Այնքան նուրբ և աննկատ են տեղի ունենում անցումները, որ չես էլ հասկանում, ինչպես Մարիետ Սիմոյանի փոխարեն արդեն Նաիրա Նիկողոսյանն է խոսում կամավորական աշխատանքների կարևորությունից և դերից․սկսած յուրաքանչյուրիս առօրյա կյանքից։Շատ հետաքրքիր  բանավեճ-զրույց կծավալվեր,եթե չտեղափոխվեինք երգ-երաժշտության սենյակ ,որտեղ կա տարածություն,լուսավորություն և դաշնամուր։Ո՜վ կպատկերացներ ,թե այդ հասարակ արտաքին ունեցող կնոջ կերպարի տակ թաքնված է մեծ հայիենասիրական ոգի ունեցող  անձնավորություն։

Ուզում եմ ,որ իմ ամեն օրը սկսվի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում՝ այն էլ երգ ու պարով,դրական լիցքերի տեղատարափ փոխանակմամբ և տարածմամբ։Վերջում ՝կրթահամալիրից դուրս,ողջ օրը «Թամզարա»ն ուղեղիցս դուրս չի եկել՝մտքիս մեջ երգել և պարել եմ։

Օր 2- օգոստոսի 27

Շրջայցը շարունակվում էր Արևմտյան դպրոցում՝ ղեկավար ընկեր Գոհարի ուղեկցությամբ։Այս մասնաշենքը,ինչպես մնացածը,նույնպես ուներ գեղեցիկ,լուսավոր և հարմարավետ սենյակներ։Մասնաշենքը երկութևյան էր,նկուղային տարածքի հետ միասին՝ եռահարկ։Նկուղային տարածքները կամ շահագորշծվում են կամ պատրաստվում են շահագործման(արհեստանոց,ցուցադրությունների սենյակ,տեխնոլոգիայի սենյակ և այլն)։Դպրոցին կից կար շատ կոկիկ խնամված ջերմոց,ֆուտբոլի փոքրիկ դաշտ և ագարակ։Ասես քաղաքից դուրս լինես,բայց քաղաքի մեջ։Շների հաչոցները,աքլորների և սագերի ծղրտոցը,ձիերի ուրախ խաղը կտրում է քաղաքի աղմուկից,մեքենաների ծխից և փոշուց։

Մաշա,Ջենի,Գեներալ ․․․նրանց տեսքը չի կարող հիացմունք չառաջացնել ,ձիերի մեջ միավորվել է խելքը, ազնվականությունը, նվիրվածությունը, էներգիան, ազատության հանդեպ սերը:

Ինչպես կենդանիներին ,այնպես էլ բույսերին հատուկ խնամք և ուշադչություն է հարկավոր։

Շատ հիասքանչ և հետաքրքիր էր այն կանաչ սենյակը,որտեղ մեր թիմին դիմավորեց ընկեր Շուշաննան։Նրա օգնությամբ մասնակից եղանք ծաղկամանների և ծաղիկների խնամքին,թարմացմանը և վերականգնմանը։Իհարկե, ծաղիկների և բույսերի հանդեպ սերս զիջում է կենդանական աշխարհի հանդեպ տածած սիրուս,