Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում ենք ,որը գտնվում է Հյուսիսային դպրոց-պարտեզում։
Առաջին անգամ կավը վերցրել եմ ափիս մեջ և ինչ-որ անհասկանալի երկրաչափական մարմիններ եմ փորձում ստանալ։Ոչ մի անգամ ականատես չեմ եղել կավագործության արհեստին,միայն մի պահ հիշեցի ,որ մանուկ հասակում ծեփամածիկով և ցեխով եմ խաղացել և մանկական երևակայական կերպարներ կերտել դրանցով։Սակայն այսօր հասկացա,որ մանուկ չեմ, ինքս արդեն փոքրիկ ունեմ, և մի փոքր ուրիշ թեմա է հարկավոր։
Առաջադրանքը ինքներս մեզ կերտելն էր։Սիրելի Ալիսը ուղղություն էր տալիս ,խոսում քանդակագործության,կավագործության և քարերի մասին,իսկ մենք յուրաքանչյուրս մեզ էինք կերտում կամ մեր հետ կապված խորհրդանշական պատկերներ ,որոնք իրենց միտքը պիտի ունենային։

Իմ առաջին կավից աշխատանքը ՝մի քանի րոպեների ընթացքում ստացված
Միանգամից խառնեցի այդ տարբեր դետալները և որոշեցի ,որ բալետի պարուհի պետք է լինի։Սկզբում սկսեցի ոտքեր պատրաստել ,հետո հասկացա ,որ իմ պատրաստած ոտքերի վրա մարմինն ուղղակի անզոր կլինի պահել,իրանը տեղադրեցի,փորձեցի բալետի պարուհուն համապատասխան զգեստ հագցնել ,անպայման մազերը պետք է հավաքված լինեին և դեմքին ոչ մի ուրիշ ավելորդություն։Չէ ,չէ ,չէ չմտածեք թէ նա բարկացած է ,ուղղակի նրա աչքերի կառուցվածքն այնպիսին է ,որ շատ ժամանակ կարելի է շփոթել,նամանավանդ ,երբ մազերը ձիգ հավաքված են գլխավերևում։
Ճիշտ է դասավորությունն այդքան էլ հաջող չէ ,բայց պարուհին գեր չէ ․նա պատրաստվում է մայրանալ։Յուրաքանչյուր կնոջ կյանքում գալիս է ինչ-որ ժամանակ ,երբ նա երազում է դրա մասին,երազում է մայրանալ՝ նոր կյանք ծնել։
Ապագա մայրիկը սովոր է մեջքի ցավին ,բայց սա իհարկե այն ցավը չէ ,որը զգում էր պարապմունքներից հետո ։Արդեն հինգ վեց ամիս կլիներ ինչ բեմում ելույթ չէր ունեցել և դեռ երկար ժամանակ է հարկավոր ,որպեսզի կարողանա վերադառնալ իր աշխատանքին։
Աղջկան Արև անվանակոչեցին ,որի հատկանշական խորհրդանիշը կավից պատրաստված արևն է, ինչով ցանկացել եմ ցույց տալ ,որ առանց լույսի ,առանց ջերմության անհնար է ապրել և ստեղծագործել,և որ արևը մեր մեջ է հենց։
