Ժամկետը՝ շուրջտարյա:
Մասնակիցներ՝ երկրօրյա ճամբարականներ:
Նպատակը՝ ընթերցանության խրախուսում:
Ընթացք՝ յուրաքանչյուր սովորող իր նախասիրությունների շրջանակում ընտրում է որևէ հայատառ գիրք /ցնկալի է, որ լինի գեղարվեստական, բայց պարտադիր չէ/։ Գիրքը կարդում է ազատ ժամանակ, իսկ հինգշաբթի օրերին քննարկում ենք, տեսագրում կամ սովորողը իր բլոգում գրում է տվյալ շաբաթվա կարդացածի մասին։
Որոշակի ընդմիջումներով դասարանում ներկայացնում է կարդացած գրքից առանձնացված հատվածներ, որոնք կարծում է, որ դուր կգան մյուսներին։ հատվածը չպետք է շատ ընդարձակ լինի /առավելագույնը 10-15 տող/
Գիրքն ընթերցելուց հետո իր բլոգում ամփոփում է տվյալ գիրքը, մի նյութի մեջ է հավաքում տվյալ գրքի մասին պատումները, նյութը վերնագրում է ստեղծագործության և հեղինակի անունով։
Ցանկալի է, որ սովորողը ներկայացնի նաև
- Տեղեկություններ հեղինակի կյանքի մասին, ի՞նչ նշանավոր գրքեր է նա գրել
- Թվարկիր ստեղծագործության հերոսներին, բնութագրի նրանց։
- Ի՞նչ սովորեց այդ գրքից
- Ծաղկաքաղ կարդացած գրքից։