Ճամբարային շրջանը սկսվում է նոր տարատարիք սովորողներով ջոկատների ձևավորմամբ: Գնում ես աշխատանքի չիմանալով, թե սովորողների ինչ խումբ է քեզ սպասում: Առաջին շաբաթվա ընթացքում ջոկատի ճամբարականները իրենց անուն ընտրեցին՝ « ԱնտառԻ»:Ըստ աշխատակարգի ամեն ինչ հարթ ընթացավ: Ճամբարի երկրորդ, երրորդ օրերը ավելի ակտիվ էին, ճամբարականների հաճախելիությունը՝ ավելի զգալի: Ջոկատային նախագծերից մեկը խոհանոցային գործունեության շրջանում ճամբարականները որոշեցին ամառային-մրգային աղցան պատրաստել: Ես միայն հետևել եմ, տրամադրել գործիքներ..
ամեն ինչ կազմակերպել և պատրաստել են ինքնուրույն: Բացի նրանից, որ այս խոհանոցային գործունեությունը բացօթյա էինք կազմակերպել, ջոկատը նաև բակային խաղերով է տարվել և հեծանվավարել: Մայր դպրոցի հեծանվային ակումբը սպասարկում է մեր բոլոր դպրոց-պարտեզներին…
այս շրջանում շատ ենք ծանրաբեռնվում, սակայն հենց մենք, մեր սովորողներն էլ զբաղվում ենք հեծանիվների վերանորոգման աշխատանքներով ևս: Այն ճամբարականները ովքեր չեն տիրապետում հեծանվավարության, ընկեր Սեմի և Դանիելի օգնությամբ փորձում են հավասարակշռությունը պահել և սովորել անիվներին:
Ունենալով տաս և ավել մարզաձևերից ընտրության հնարավորություն, ճամբարականները սիրով ընտրել են սեղանի թենիս, եղել են նաև Սարգիս Ղուկասյանի տրամաբանակ խաղերի և գլուխկոտրուկների սենյակում: Շրջել ինժեներատեխնիկական լաբարատորիայում, ուսումնասիրել ռոբոտաշինության բաժինը և այլն:
Պարտադիր ունեցել են՝ ընտրության ժամեր, երգ, խեցեգործություն, ֆիզկուլտուրա, օտար լեզու, պատմություն և այլն:
Ամեն շաբաթ, եթե ոչ երկու, ապա մեկ անգամ անպայման եղել ենք ուսումնական ագարակում՝ մեր բնասերի դպրոցում:
Ջոկատից երեք սվորող՝ Դավիթ Մինասյանը, Դավիթ Գրիգորյանը և Սառան իրենց անհատական նախագծերով են հանդես եկել. մեծ և կարևոր աշխատանքաներ իրականացրել մեր ուս
Երկրորդ շաբաթը շարունակվել է նույն ակտիվությամբ և ոգևորված ճամբարականներս անվերջ քայլքի մեջ էինք: Այս անգամ՝ Քոլեջ, գինու դպրոց:
Անհնար է լինել Քոլեջում և չլինել տիկին Շողիկի բուսաբուծության և կենդանաբանության անկյունում:
Սովորող սովորեցնող նախագծով համագործակցել ենք արևմտյան դպրոց պարտեզի Անի Փանյանի ջոկատի ճամբարականների հետ, կազմակերպել ազգային խաղերի վարպետության դաս, հմտությունների ցուցադրում ցատկապարանով, տարատեսակ հնարքների և առհասարակ փորձի փոխանակմամաբ: Այս նախագծով հատկապես աչքի է ընկել Գագիկ Խաչատրյանը, չնայած նրան, որ ակտիվ չի հաճախել, այնուամենայնիվ հասցրել է որոշ նախագծերի մասնակցել և տարբերվել:
ԲՈԼՈՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԵՆ. հատկապես առանձնացրել եմ Նարեկ Ներսիսյան և Պարգև ճամբարականներին ովքեր բացի իրենց ակտիվ հաճախումներից աչքի են ընկել լողի հանդեպ ունեցած դրսևորած սիրով: Ի դեպ, ջոկատը օգտվել է Արևմտյան դպրոց-պարտեզի բացօթյա լողափից:
Մեր առօրյա ճամբարային գործունեության լուսանկարները կարող եք տեսնել միջին դպրոցի ֆեյսբուքյան էջում: Շնորհակալություն: