Երկարացված օրվա ճամբարի մի խումբ սովորողների հետ ամեն շաբաթ այցելում ենք ուսումնական ագարակ: Մեր այցելությունները ամեն անգամ յուրովի են բացահայտում թե՛ մեզ, թե՛ կենդանիններին: Հանրապետությունում չկա այնպիսի ուսումնական հաստատություն, որ ունենա նման հնարավորություն. այս առիթով մենք ամեն շաբաթ անպայման օգտվում ենք մեզ տրված հնարավորությունից: Ամեն շաբաթ մի քայլ առաջ ենք գնում՝ հաղթահարելով վախը, գրանցում զգալի հաջողություններ: Մեր ուսումնական ագարակում սերը ու հոգատարությունը կրկնապատկվում է ամեն օր, ամեն ժամ, ամեն ակնթարթ: Մեր հետ սնունդ ենք տանում կենդանիներին կերակրելու համար, երբեմն փոքր քաղցրիկ՝ մեր ձեռքով պատրաստած: Մինչև ձիավարելը մի լավ խաղում ենք ու հիանում մյուս կենդանիներով, հարկ եղած դեպքում՝ խնամում( սովորողների ցանկությամբ):

Վերջերս նկատել էինք, որ մեր ցուցանակները թարմացման կարիք ունեն, մուտքի « Ուսումնական Ագարակ» ցուցանակի թելը կտրվել էլ, հետո էլ չկար ու նոր կենդանիներն էլ անվանական ցուցանակներ չունեին: Ճամբարականների հետ զրույցների ընթացքում հետաքրքիր գաղափարներով փոխանակվեցինք և որոշեցինք անպայման իրականացնել: Երբ իմացանք, որ ընկեր Նարեկն էլ է այդ գործով զբաղված, միանգամից պայմանավորվեցինք համագործակցել: Հին ցուցանակները սովորողների հետ միասին ենք հանել ու նորերը տեղադրել: Այսօր բոլոր կենդանիները ունեն անվանական նոր ցուցանակներ:

Լուսանկարները և տեսանյութը ՝այստեղ: