Հունիսի 30 ի առավոտյան, ինչպես ամեն ինչ պլանավորված էր, շարժվեցինք Մայր դպրոցի բակից դեպի Արատես:
Քանդակագործության փառատոնի շրջանակներում `մասնակիցները աշխատում են նաև ֆիզիկական միջավայրում և այդ ամեն ինչին կարոտ, ինձ նույնպես շատ հաճելի է և հետաքրքիր իրենց հետ լինել, հավատացե՛ք, որ ուղղակի լինել: Ծրագրի ղեկավարս, ստեղծված իրավիճակի պատճառով, շատ է անհանգստանում իմ համար և ոչ միայն ղեկավարը , այլ ամբողջ անձնակազմը` իմ սիրելի գործընկերները: Տեսնում են, որ միշտ իրենց հետ եմ, գնում գալիս եմ, բոլորը կավի մեջ թաթախված աշխատում են, իսկ ես նստած եմ:
-Լավ, գոնե մի բան պատրաստի՛ր…
-չէ,
ինձ միտք է պետք,
ինձ ուրիշ բան է պետք,
ինձ ուրիշ գույն է պետք
և այդ ուրիշ գույնը
հենց Արատեսն է:
Մտքերս Արատեսում- ինչ վատ է որ:
Էլ ինչ ճամփորդություն` առանց իր հայրենագիտական կանգառների:Առաջինը` Հայրավանքն էր, որտեղ մեր օրը օրհնեցինք «Առավոտ լուսո» կատարմամբ և առաջ շարժվեցինք:
Տեսանյութը և լուսանկարները` իմ և Աննա Երիցյանի բջջային ֆոտոխցիկից
Հաջորդը` Սելիմի Քարավանատունն էր.
Ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը:
Այս հրաշք վայրերում ես առաջին անգամ էի, և ուզում եմ ամեն տարի այցելել:
Եվ վերջապես Սմբատաբերդը հաղթահարած` հասանք Արատես: Տա-դա- դա-դամմմմ՜՜՜մ
Լուսանկարները և տեսանյութը` իմ բջջայինի ֆոտոխցիկից
Առաջին իսկ օրը հագեցած էր :
Հուլիսի 1-ը սկսեցինք առավոտյան նախավարժանքով:
Արատեսյան մարզական ժամ ընկեր Նառայի հետ:
Նախաճաշեցինք և իջանք ձոր, գետի երկայնքով քայլք ունեցանք, օգտակար ( թեյի համար) ծաղիկներ հավաքեցինք:
Մինչ ծաղկահավաք-քայլքից կվերադառնայինք, մեր հայրենագետ, բանասեր, մեղվապահ Արմինե Գոգինյանը մեզ էր սպասում:
Միջին դպրոց ի սովորողներ` Անժելան, Դավիթը և Գոհարը շատ հետաքրքիր ուսումնական մեղվաբզզոցային զրույց ունեցան հայրենագետ, մեղվապահ Արմինե Գոգինյան ի հետ:
Շնորհակալություն:
#ՄխիթարՍեբաստացիկրթահամալիր
#Արատեսիդպրականկենտրոն
Այնուհետև թեթև մարզական խաղեր ` փետրագնդակ և գնդակ🤣
Ապա Արատես հասցրած կավը հանեցինք և սկսեցինք ստեղծագործել, սովորողները կավագործությամբ էին զբաղված, երբ որոշեցինք միաժամանակ նախապատրաստվել Սասնա լանջում Թուր Կեծակիի տեղադրման արարողության մեր մասնակցությանը` Արատեսից, այն էլ ուղիղ միացմամբ:
Ահա մեր նախապատրաստական աշխատանքներից մի փոքրիկ հատված
Իսկ ուղիղ միացումները Սմբատ Պետրոսյանի և Արմինե Գոգինյանի ֆբյան էջերում:
Միջոցառման ավարտից հետո, բոլորս կարծես հոգնած էինք և խարույկի շուրջ հավաքվել նստելը `ամենաավանդական և ամենաապահով հանգիստը կլիներ:
Օրը ավարտվեց խարույկի շուրջ երգով( չհաշված սենյակներում քնից առաջ քչփչոցները) 🤗
Համեմատում էինք այս ճամփորդությունը մնացած մեր ճամփորդությունների հետ, սովորողները քիչ էին ` մի քիչ անսովոր էր և յուրահատուկ տարբերվող, նրանք էլ մի տեսակ շատ հանգիստ և խաղաղ էին: Եվ կարծես թե հասցրել ենք իրականացնել այն բոլոր նախագծերը, որոնք ծրագրել էինք:
Երրորդ օրը, ինչպես միշտ սկսեցինք առավոտյան մարմնամարզությամբ և շատ ուրախ էստաֆետային խաղով.
ինչ խոսք, առանց ընկեր Նառայի անհնար էր պատկերացնել մեր ճամփորդության լիարժեք ստացված լինելը, և ոչ միայն , այլ որպես ավագ ընկեր և խորհրդատու, ընկեր Նառան մեզ շատ օգնեց:
Մենք ,ամեն մեկս, մեր գույնը ունեինք և իրար հետ մի հետաքրքիր պնակ էինք կազմում:
Էմմանուել
Ահա և սովորողների պատումները.
Գոհար