Մարմարյա սրահի բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Այսօր խնամել ենք բույսերը, հարթեցրել ենք երկաթյա ձողերը , նախապատրաստել ենք ներկման աշխատանքներին։

Հաղորդումը և տեսանյութը՝ Շուշան Սարդարյանի։

Երեկ հարթեցված սյուները այսօր գունավորել ենք:Վաղը պատրաստվում ենք ևս մեկ անգամ ներկել՝ ավելի վառ գույն ստանլու համար:

Հաղորդումը և տեսանյութը՝ Քնարիկ Մելքոնյանի։

Այսօր մարմարյա սրահի բարեկարգման աշխատանքների չորրորդ օրն է, վերջնական ներկեցինք սյունները (մնաց պատերի ներկը թարմացնենք) կարծես թե  , ինչ-որ չափով, արդեն գեղեցիկ արդյունք ունենք, կմնա ծաղիկների ետ տեղադրումը, դրանց համալրումը, մշակումը և ընդհանուր խնամքը։

Իսկ ուրբաթ, քանի որ օրը շատ արևոտ էր և պայծառ, չդիմացանք գայթակղությանը և որոշեցինք աշխատանքային ժամը ավելի շատ բակում՝ բացօթյա անցկացնել։ Այդ ընթացքում թողեցինք, որ սրահի սյուների ներկը չորանա, հանեցինք կպչաթղթերը և նորը ամրացրինք, որպեսզի երկուշաբթի սկսենք պատերի ներկումը։

Տեսանյութը՝ Շուշան Սարդարյանի