Մարմարյա սրահի բարեկարգման աշխատանքները շարունակվում են։ Այսօր խնամել ենք բույսերը, հարթեցրել ենք երկաթյա ձողերը , նախապատրաստել ենք ներկման աշխատանքներին։
Հաղորդումը և տեսանյութը՝ Շուշան Սարդարյանի։
Երեկ հարթեցված սյուները այսօր գունավորել ենք:Վաղը պատրաստվում ենք ևս մեկ անգամ ներկել՝ ավելի վառ գույն ստանլու համար:
Հաղորդումը և տեսանյութը՝ Քնարիկ Մելքոնյանի։
Այսօր մարմարյա սրահի բարեկարգման աշխատանքների չորրորդ օրն է, վերջնական ներկեցինք սյունները (մնաց պատերի ներկը թարմացնենք) կարծես թե , ինչ-որ չափով, արդեն գեղեցիկ արդյունք ունենք, կմնա ծաղիկների ետ տեղադրումը, դրանց համալրումը, մշակումը և ընդհանուր խնամքը։
Իսկ ուրբաթ, քանի որ օրը շատ արևոտ էր և պայծառ, չդիմացանք գայթակղությանը և որոշեցինք աշխատանքային ժամը ավելի շատ բակում՝ բացօթյա անցկացնել։ Այդ ընթացքում թողեցինք, որ սրահի սյուների ներկը չորանա, հանեցինք կպչաթղթերը և նորը ամրացրինք, որպեսզի երկուշաբթի սկսենք պատերի ներկումը։
Տեսանյութը՝ Շուշան Սարդարյանի