Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ inna.stepanyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:

Ապրիլի 27 երկուշաբթի

Գործնական քերականություն հայոց լեզու 7  Էջ 54

Հաբգստյան օրերի ընթերցանության նյութի քննարկում։

Ապրիլի 28 երեքշաբթի

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով

  • Մեր էպոսի տված դասերը
  • Նամակ Սասունցի Դավթին
  • Թե Թուր Կայծակի ունենայի…
  • Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ
  • Անձնազոհությունը հանուն հայրենիքի
  • Քուռկիկ Ջալալին կրթահամալիրի Ագարակում
  • Եթե Փոքր Մհերն անժառանգ չլիներ…
  • Այլ թեմա

 

Ապրիլի 29 չորեքշաբթի

Տաղավարում ընտանիքն է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv,  դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
  • Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
  • Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
  • Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ….
  • Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում…

Ապրիլի 30 հինգշաբթի

«Սասնա ծռեր» էպոս նախագծի շուրջ աշխատանքներ։

Մայիսի 1 ուրբաթ

Շուրջտարյա նախագծեր

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր