Նախագծի իրականացման ժամականահատածը- փետրվարի 19` ժամը 12.00-15.30
Նախագծի մասնակիցները— 7- րդ դասարանցիներ
Նախագծի իրականացման վայրը- Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, մերձակա փողոցներ, Օղակաձև այգի
Համակարգող- Իննա Ստեփանյան և ընկերներ
Երթուղի— Կրթահամալիր-Իսակովի պողոտա-Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան-Օղկաձև այգի-մերձակա փողոցներ
Նախագծի նպատակը
- Այցելություն Խնկո Ապոր գրադարանում անցկացվելիք Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ ցուցահանդես տոնավաճառքին
- Մասնակցություն թումանյանական վիկտորինային
- Թումանյանական ստեղծագործությունների տարածում, միասնական ընթերցանության հմտության ձևավորում
- Գիրք նվիրելու (ընդհանրապես` նվեր տալու) հմտության ձևավորում
Նախապատրաստական աշխատանք, ընթացք
- Թումանյանական ստեղծագործությունների կրկնում
- Ստեղծագործության քննարկում, հարցերի կազմում
- Գրքի ընտրություն
- Գրադարանում մասնակցություն վիկտորինային
- Թափառում քաղաքում` բերանացի, բարձրաձայն ստեղծագործությունների ընթերցում
- Գրքեր նվիրելու արարողություն. նվեր ստացած գրքից հատվածների ընթերցում
Արդյունքներ
Տեսանյութերի, նկարաշարերի, ձայնագրությունների, պատումների հրապարակում սովորողների բլոգներում: