Մասնակիցները ՝ երկարացվաց օրվա և հունվարյան ճամբարականներ

Ժամանակահատվածը ՝ հունվար 13-30ը

Սիրելի կրթահամլիրում Հարիսայի ծեսին հաջորդում է Դդմատոնը: Մանկավարժներն ու սովորողները մեծ ուրախությամբ պատրաստվում են տոնին:Երկարացված օրվա ճամբարականների հետ տոնական սեղանի համար դդմից պատրաստելու ենք յուրահատուկ զարդարանքներ (մոմակալներ, ծաղկամաններ)

Նախագծի նպատակը՝ 

Դդմատոնի նախապատրաստական աշխատանքներ

Խնդիրները՝

Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Պատրաստել տոնական մոմակալներ
Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտությունները

Տեխնոլոգիա՝

Սովորողները բերում են դդումներ, փորագրում կամ նկարումեն դրանց վրա իրենց ցանկությամբ, խորհրդակցում ենք տեխնոլոգիայի դասավանդող Հասմիկ Գրիգորյանի հետ և սկսում աշխատանքները

Անհրաժեշտ նյութեր՝ դդումներ, մոմեր, գունավոր ֆլոմաստերներ, գուաշներ։

Արդյունքում ՝ կունենանք ուրախ և տոնական միջավայր, տրամադրություն: