Լուսինե Ալեքսանյանի, երկարացված օրվա կազմակերպիչներիս հետ առաջին հանդիպումը 2019-ի դեկտեմբերի 11-ին էր։Շատ հետաքրքիր և ամենակարևորը ՝ օգտակար սեմինար պարապմունքներից էր , որը իր երկրորդ շարունակական հանդիպումը ունեցավ արդեն ՝2020 ի հունվարի 8 ին։
Կարծում եմ սա այն թեման է, որ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Եթե ոչ ամեն օր, ապա հաստատ առիթ ունենում ենք շփվել կամ տեսադաշտում ունենալ խնդրով սովորողներ։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ունի կրթության առանձնահատուկ պայմաններով սովորող վկայագրված 93 և ավել երեխա ։
Դիտարկեցինք կրթական կարիքները
- Մտավոր հետամնացություն
- Հիպերակտիվություն
- Հենաշարժական համակարգի խանգարման խնդիրներ ունեցողներ
- Վարքային խնդիր
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացման խնդիր ունեցող սովորողներ
Սա այն թեման է, որ դեռ էլի սեմինար պարապմունքներ պիտի ունենանք՝ քննարկենք կոնկրետ դեպքեր, խնդիրներ, քննարկումներ և լուծումներ։
Դիտարկեցինք նաև այն բոլոր հնարավոր միջոցները՝ արդյունավետ մեթոդների ճիշտ կիրառման,օգտագործման փուլերը, որոնք նույնպես պիտի շարունակենք հաջորդիվ հանդիպումներին ՝ Լուսինե Ալեքսանյանի հետ։