Սկզբում, իհարկե, դժվար է լինում համոզել ,որ անցնենք գործի և շրջակայքի մաքրությամբ զբաղվենք ՝տարածքը մաքրենք աղբից,բայց հետո՜…
Հետո, երբ անցնում ենք գործի խմբերով ՝տղաներ և աղջիկներով, սկսում ենք պայքարել ,թե որ խումբը ավելի արագ և ավելի շուտ կլցնի սև տոպրակները ։
Սովորող-ճամբարականները այնպես են տարվում աշխատանքով,որ կորցնում են և՛ տարածական, և՛ ժամանակի զգացողությունները։
Իսկ հետո «Ով աշխատի, նա կուտի»։
Դե իսկ մասնակցությունը գունագեղ մեդիաուրբաթին անպակաս է երկարացված օրվա օրակարգից ։
Ով կմտածեր, որ մարզական ժամը կվերածվի մի ինչ֊որ ավազաքարաթերապիայի։
Առաջին հայացքից հասարակ նկար է ,բայց երբ տեսնեք տեսանյութը կհասկանաք, թե սովորողները ինչքան սեր ,հոգի և եռանդ են դրել այս փոքրիկ աշխատանքի մեջ։