Ընթերցանություն
- Ընտրե՛ք ստեղծագործություններից մեկը և կարդացեք:
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը
Լ. Ֆրենք Բաումի «Օզիի կախարդը»Լ. Ֆրենք Բաումի «Օզիի կախարդը»
- Դո՛ւրս գրեք այն հատվածները, որոնք ձեզ դուր եկան
- Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:
- Համառոտ՝ 5-6 նախադասությամբ պատմել ֆաբուլան (գործողությունների տրամաբանական ընթացքը):
- Դուրս գրել հատվածներ.
- բնությունը նկարագրող,
- հերոսին նկարագրող,
- որոնք, ձեր կարծիքով, ամենահաջողվածն են,
- որտեղ, ձեր կարծիքով, խտացված է հեղինակի ասելիքը,
- որոնք, ձեր կարծիքով, կարող էին չլինել,
- որոնց մասին կցանկանայիք խոսել:
Սովորե՛ք 3 բանաստեղծություն աշնան մասին:
Աշնանային ֆոտոպատում
Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից: Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:
Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր:
Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ:
Նկարը՝ Անի Շահսուվարյանի