1․Կետադրիր տրված նախադասությունները.Գոյություն ունեն հսկա որդեր  որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը  մեգասկոլիդեսը  որը մատի հաստություն ունի  ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին  որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի  Կամերունի  Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով  օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին  որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև  որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում  որի պատճառով գյուղր սարսափի մատնված փախչում է:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս  որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը  որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը  որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ  որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը  չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին  թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը      պարզել են      որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն      որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին      եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս      որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:

Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել      ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են      քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները      զեբրերը      ջայլամները      կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է      որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

 

Ընթերցանություն՝ Նար-Դոս — Ես և նա

Լրացուցիչ կրթություն

  1. 1.Կարդալ «Մտադարակ» բլոգը: Ընտրել նյութերից մեկը և գրել հիմնավորված կարծիք նյութի մասին:
  2. Կարդալ «Մենք ենք» թարգմանչական բլոգը: Ընտրել առակներից մեկը և վերլուծել:
  3. Լսել «Մեդիադարակ»-ի նյութերը: Գրել կարծիք լսած նյութի մասին:
  4. Գրել կարծիք «Գրաբար» բլոգի մասին: