1․Կետադրիր տրված նախադասությունները.Գոյություն ունեն հսկա որդեր որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը մեգասկոլիդեսը որը մատի հաստություն ունի ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի Կամերունի Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում որի պատճառով գյուղր սարսափի մատնված փախչում է:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը որն ունի չորս հազար տեսակ:
Առավել արժեքավոր է այն տեսակը որի հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Շվեյցարացի գիտնականները էլեկտրոնային սարքավորումներով ստուգելով Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը պարզել են որ զգալիորեն ավելի լավ վիճակում է չծխողների լսողությունը:
Ֆլորիդայի նահանգի գիտահետազոտական աշխատարանի գիտնականներին երկար տարիների գիտափորձերից հետո հաջողվեց արտազատել մի քիմիական միացություն որն օդում արձակում է սատկած միջատը:
Այդ միացությունը չափազանց ագրեսիվ է դարձնում բոլոր մեղուներին և իշամեղուներին եթե նրանք մոտակայքում ինչ- որ տեղ են գտնվում:
Կալիֆոռնիայի նահանգում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս որ Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի միջև գտնվող ատոմային էլեկտրակայանի ջրային հովացման համակարգի պատճառով ծովային կենդանիների շատ տեսակներ ոչնչանում են:
Հագար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները զեբրերը ջայլամները կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:
Ընթերցանություն՝ Նար-Դոս — Ես և նա
Լրացուցիչ կրթություն
- 1.Կարդալ «Մտադարակ» բլոգը: Ընտրել նյութերից մեկը և գրել հիմնավորված կարծիք նյութի մասին:
- Կարդալ «Մենք ենք» թարգմանչական բլոգը: Ընտրել առակներից մեկը և վերլուծել:
- Լսել «Մեդիադարակ»-ի նյութերը: Գրել կարծիք լսած նյութի մասին:
- Գրել կարծիք «Գրաբար» բլոգի մասին: