1.   Ընտրեք մեկ առակ Մխիթար Գոշից և  մեկը ՝Վարդան Այգեկցուց։ 
  2. Ի՞նչու եք ընտրել հենց այդ առակները։
  3. Վերլուծեք և ինքներդ ձևակերպեք հեղինակի ասելիքը։
  4. Համեմատեք երկու առակները։Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։
  5. Ի՞նչ սովորեցինք առակներից։
  6. Ամփոփում։

 

Լրացուցիչ

ՍԻՐԱՄԱՐԳՆ Ու ՃԱՅԱԿԸ
Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. “Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու”:

Եզոպոս

  • Ընթերցենք նաև Եզոպոսից այլ առակներ։

 

Նախապատրաստեք հանգստյան օրերին

Եղիշե Չարենց 

  • Կյանքը և ստեղծագործական ուղին։
  • Դիտենք փաստագրական ֆիլմը Եղիշե Չարենցի մասին։
  • Ներկայացնել բանաստեղծի կերպարը ըստ ֆիլմի։
  • Ի՞նչ անհասկանալի դրվագներ կան։
  • Ո՞ր հատվածից եք ավելի շատ տպավորվել։
  • Խոսեք նաև Չարենցի ընկերների մասին։
  • Ինքներդ կկարողանայիք կամ կփորձեիք խաղալ այս ֆիլմում։Եթե այո,ապա ո՞ր դերում,իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ։
  • Ֆիլմից ընտրեք հատված, որտեղ ասմունքում են ․․․լսեք մի քանի անգամ և ինքներդ փորձեք արտասանել հատվածը։
  • Ի՞նչ ստացաք ֆիլմից։