Երկարացված օրվա ճամբարի սովորողներս մի տարով մեծացան: Այս տարի որոշվեց, որ վեցերորդ դասարանցիները ուսումը շարունակելու են իրանց դպրոց-պարտեզներում. Միջին օղակում սովորելու են յոթերրորդից սկսած: Անցյալ տարվա երկու խմբի փոխարեն, այժմ մեկ միացյալ, տարատարիք սովորողների խումբ է: Երկարացված օրվա ճամբարականների մեծ մասը այլ լրացուցիչ կրթության պարապմունքներից էլ է օգտվում( պար, շախմատ, անգլերեն, ֆուտբոլ, հենդբոլ և այլն), սակայն դա չի խանգարում նրանց մասնակցել նաև երկարացված օրվա ճամբարում իրականացվող նախագծերին: Ըստ շաբաթական օրակարգերի մեր գործունեության մեջ ներառված են մի քանի պարտադիր ժամեր՝ առաջինը ինքնուսուցման ժամն է, որը իրենից ենթադրում է սովորողի ինքնուրույն, անհատական նախագծերով աշխատանքային ժամ, այսինքն յուրաքանչյուր սովորող դասերի ավարտից հետո ունի ինքնակազմակերպման ժամ որտեղ անպայման հասցնում է լրացնել օրվա բացթողումները և ավարտել կիսատ թողած անելիքները: Ուսումնական շրջանի առաջին եռամսյակում շատ կարևորել ենք բակային գործունեությունը ՝ թե՛ խաղերի տեսքով, թե՛ շրջակայքի խնամքի և մաքրման աշխատանքների տեսքով, թե՛ քայլքի տեսքով: Երկարացված օրվա առաջին մասի ինքնուսուցման հատվածից, ճաշից հետո զբաղվում ենք սովորողներին հետաքրքիր և ուսուցողական, օրացույցային նախագծերով: Շատ հաջողված եմ համարում նաև մեր համագործակցային նախագծերը հրաձգարանի, տրամաբանական խաղերի և կավագործական կենտրոնների հետ: Միջին դպրոցի կավագործարանում՝ հե՛նց ընկեր Մովսեսի հետ շաբաթական մեկ անգամ այց ունենք, որոնց ընթացքում սովորողները ստեղծագործել են իմ կողմից ընտրված հստակ թեմաներով որոնք բնականաբար օրակարգային են ՝սեբաստացու օրեր, բնապահպանություն, Ամանոր և Սուրբ ծնունդ:

Սեբաստացու օրեր նախագծի շրջանում նոյեմբեր ամսին երկու անգամ այցելեցինք ուսումնական Ագարակ.. մեկի ժամանակ կենդանիներին կերակրեցինք, խնամեցինք ու խաղացինք, իսկ երկրորդի ժամանակ՝ ձիավարեցինք:

Աղջիկների մի խումբ հետաքրքված էր հելյունագործությամբ, քանի որ ես էլ վերջերս էի սովորել, մեծ սիրով մի քանի ժամ տրամադրեցինք նաև հելյունագործությանը: