Դեկտեմբերի 15-19

Երկուշաբթի`

Շաղկապը որպես խոսքի մաս. կատարի՛ր առաջադրանքները:

Երեքշաբթի`

Գործնական աշխատանք. շաղկապ

Կարդա’ Գրիգոր Զոհրապի ,,Զաբուղոն,, նովելի Ա եւ Բ մասերը։ Պատրաստվի’ր քննարկման։

Համացանցից որոնի’ր, կարդա’ և պարզի’ր, թե ի՞նչ է նովելը:

Չորեքշաբթի`

Հայոց լեզվի գրքից կատարի’ր հետևյալ առաջադրանքները`

 195,196

Հինգշաբթի՝

Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ աշխատանքներ ես կատարել ուսումնական առաջին շրջանի ընթացքում: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել, ի՞նչ ձեռքբերումներ կամ կորուստներ ես ունեցել և այլն: Աշխատանքիդ կցի՛ր բլոգային հղումներ:

Աշխատանքդ վերնագրի՛ր այսպես` « Ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումներս»։

Դեկտեմբերի 8-12

Օ. Հենրի « Վերջին Տերևը»

Լրացուցիչ առաջադրանքներ

12.Գրի՛ր տաս այնպիսի բառեր,որոնց գրությունն ու արտասանությունը տարբերվեն:

  ռադիո, եղբայր:

15.Գրիր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:

Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:

Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:

 Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

18.Գտի՛րսխալգրությամբբառերըևուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման, ատաղծագործ:

20. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

 Ըն.ացք, ըն.արձակ, անըն.ատ, ըն.միջել, ըն.անուր, ըն.ամենը, ըն.անալ, ըն.րել, ակն.արթ, անդա.ար, ըն.երցել, ըն.առաջ, անըն.եռնելի:

23.Պարզի՛ր, թե ինչի՛հ իման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

24.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոք…, …ոտել,…ակալ, …նաշար,…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,վարքու…, …ություն,…իմացություն, ձյունա…,համ…, …ավոր:

Մայրենիի Ֆլեշմոբ:

Դեկտեմբերի 1-5

Երկուշաբթի՝

Դասարանում՝ կատարել գործնական քերակնության առաջադրանքները

  1. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպրում քերականորեն և արամաբանորեն ճիշտ նախաասություն կստացվի:

Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, ………… դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

2. Տեքստի բայերը ընդգծիր, ապա փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:

3. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը: Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

4. Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:

…. նախադասությունները ճիշտ են գրված:

…..գիրքը մի օրում կարդաց:

….. խնդիրները փորձի´ր լուծել:

… խնդրագիրքն արդեն վերջացրել է:

….. վազում էին ինչ-որ մեկի հետևից:

… ժողովուրդն է սպասում քեզ:

… մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

… հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

… գառներն ու ուլերը ցրվեցին:

… աշխարհը ոտքի տակ է տվել:

… երկրներում եղել Է:

… նույն բանն են պնդում:

…. հրդեհից այրվեց:

5. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխ- սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդու- ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխ- ու ինք- ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոս- կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխ-: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհի-: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահան- ու նիզակ- ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչ- որոտաց ու ցնցեց Օլիմպոս-: Աթենաս- սկսեց հովանավորել Հունաստանի հերոսների-, պահպանել քաղաքներ- ու ամրոցներ-:

6. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։ 

Այգի բացվելը

բարին կամեցող

բլուրների շարք

գարու հաց

գլուխների քանակը

դաձնուց հյուսված պսակ

երգիչների խումբ

երթևեկության ուղի

զենք կրող

զույգերով պար

ընծայելու մասին գիր

ձեթի ճրագ

ժամանակ անցկացնելը

դեմքի նկար

ետին խորշ

երգերի շարք

ողբ ասողը

չմուշկներով վազելը

պատվեր տվողը

ոսկուց ձուլված դրամ 

լեռն անցնելու տեղը

լուր բերողը

ծաղիկներ վաճառողը

ոտքի թաթը

պահակային զորք

իրեր պահելու սենյակ

Տանը՝ ավարտել առաջադրանքները

Երեքշաբթի՝

Դասարանում՝ կարդալ տեքստը, ի՛նքդ կազմիր գոնե երեք առաջադրանք, բովանդակությունը և կերպարները վերլուծող և ասելիքի բացահայտման մասին, կատարի՛ր առաջադրանքները:

Տանը՝ ավարտել

Չորեքշաբթի՝

Դասարանում՝ Ստուգել գործնական քերակնության առաջադրանքները, բանավոր քննարկել

Հինգշաբթի՝

Դասարանում՝ կատարել առաջադրանքները

Տանը՝ շարունակել, ովքեր հաշվետվություն չեն ուղարկել անպայմա՛ն ուղարկեն

Ուրբաթ՝

Դասարանում՝ ներկայացնել տեքստ-ի առաջադրանքները, բաժանվել երկու խմբի և մեղադրել կամ արդարացնել Լուիջիի արարքը, արդարադատության որոշումը:

Նոյեմբերի 24-28

Նոյեմբերի 17-21

Երկուշաբթի՝

Դասարանում՝ պատմել, ներկայացնել առաջադրանքները, քննարկել՝  Օրանջիա: Ակսել Բակունց

Տանը՝ սկսել կարդալ Գնացքներ. Վիլյամ Սարոյան, շաբաթվա ընթացքում կամաց-կամաց կարդացեք, պատմելու եք, ներկայացնեք ուրբաթ օրը: 

Երեքշաբթի՝

Դասարանում՝ կատարել առաջադրանքները

Տանը՝ շարունակել կարդալ Գնացքներ. Վիլյամ Սարոյան

Չորեքշաբթի՝

Դասարանում՝ գրել ստեղծագործական աշխատանք ընտրելով հետևյալ թեմաներից որևէ մեկը

1.Ա՜խ այս « պիտի»-ն

2.Երջանկությունը սսվում է այնտեղ,որտեղ․․․

3.Ներողամտություն

4.Եթե մեր մտքերն օդում գրվեին

Տանը՝ շարունակել կարդալ Գնացքներ. Վիլյամ Սարոյան, իսկ ովքեր ավարտել են ընթերցանությունը կատարել են առաջադրանքները, կատարում են լրացուցիչ առաջադրանքները:

Հինգշաբթի՝

Դասարանում՝ ստուգել առաջադրանքները, բանավոր կրկնել բայի ժամանակները, դերբայները, կազմությունը, դեմքը, թիվը:

Եթե չեք ավարտել Գնացքներ. Վիլյամ Սարոյան, անպայման ավարտեք

Ուրբաթ՝

Դասարանում՝ պատմել, ներակայացնել Գնացքներ. Վիլյամ Սարոյան

Նոյեմբերի 10-14

Երկուշաբթի՝

Դասարանում՝ կատարել առաջադրանքները, դերբայներ

Տանը՝ շարունակել անկախ դերբայները

Երեքշաբթի՝ 

Դասարանում՝ կարդալ Վանո Սիրադեղյան  «Սիրելու տարիք» ստեղծագործությունը:

8.2 դասարանը պետք է պատմի, քննարկի, ներկայացնի  «Միրհավը» 

Տանը՝  «Սիրելու տարիք» -ը սովորել պատմել, պատրաստվել քննարկման, 8.8-ը տանը նաև կկարդա, եթե դասարանում չհասցնեք:

Չորեքշաբթի՝

Ստուգել, քննարկել, ամրապնդել կախյալ դերբայները

Նոյեմբերի 3-7

Երկուշաբթի՝

Դասարանում՝ ստուգել բայի առաջադրանքները, հավաքել, քննարկել հաշվետվությունները

Տանը՝ կարդալ Միրհավ: Ակսել Բակունց /ներկայացնելու եք ուրբաթ օրը, սկսեց կամաց-կամաց կարդալ/

Երեքշաբթի՝ 

Դասարանում՝ Կատարել առաջադրանքները

186.Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:

Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:

Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր, թանձր, խոր:

Բ. Վախ, կամ, մոտ:

Գ. Հաս, անց, հագ:

Դ-. Թիռ, սառ, կիպ:

188. Հոլովի՛ր պայուսակ, տղա, քաղաք, աղջիկ, ծառ բառերը։

Բանավոր կամփոփենք կրկնած խոսքի մասերը՝ գոյական, թվական, ածական, դերանուն, բայ, բայի կազմություն:

Կծանոթանանք Դերբայներ-ին

Տանը՝ Շարունակել կարդալ Միրհավ: Ակսել Բակունց /ներկայացնելու եք ուրբաթ օրը/

Չորեքշաբթի

Դասարանում՝ կարդալ, քննարկել Վանո սիրադեղյան: Բուքը, երգը, երեխան

Տանը՝ ավարտել աշխատանքը, այն սովորողներն ովքեր չեն ավարտեմ Միրհավը շարունակում են կարդալ:

Հինգշաբթի՝

Դասարանում. կատարել առաջադրանքները՝

1․Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Առանձնացրու դերանուններն ըստ տեսակի։

մենք, այստեղ, ե՞րբ, ամբողջը, դու, այն, ոչինչ,  ինքդ, այնչափ, մի քանի, ինչու՞, դուքյուրաքանչյուր, ամեն մեկը, նա,  ոչ ոք, երբ, ամեն ինչ,  միմյանց

2. Հետևյալ հատվածը վերլուծել ըստ խոսքի մասերի՝ նշելով գոյականի, թվականի, ածականի և դերանվան հատկանիշները:

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։

Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։

Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։

Տեքստից դուրս գրիր գոյականները, թվականները, ածականները և դերանունները:

 3. Դուրս գրիր բոլոր բայերը:

Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալո …, ակնակապի…, աղ…ատել, աղ…ամուղ…, ա…պարար, գեղ-կական, անա…առ, անզի… ում, անմի…ապես, ան…րդի (չջրած, չոր), անտերուն… (չքավոր), անր…ել, ա…ալուր…, ա…քաբաց, ա…ակողմյան, ա…ափնյակ, ա…լիկ, առա…արկություն, մի…ատ, մի…ոց, շուր…պար, վեր…ակետ, աղ…իկ, ո…խար, ո…իլ, չղ…իկ, փախ…ել, փար… (կավե գավաթ), քրքի…:

բ/  ա-ք, առա…ին, առող…ություն, առն…ություն, բաղար… (գաթա), բա…կոն, գաղթօ…ախ, գաղ… (խոնավ, բորբոսնած), գա…ա… (թզուկ, փոքր), գեղ…ուկ (գյուղացի), թռ…ուն, թռ…ել, թր…ել, թր…ոց, հոր…որ…ել (անվանել, կոչել), մե…տեղ, մի…ակ, մի…օրե, ող…ույն, վեր…ին, մխր…վել, մռն…յուն, մր…յուն, շի…ուկ, ող…ագուրվել, անընդմե-, պ-նանք (զարդարանք), պ-րանք(նազանք), քուր…:

գ/ առա…նորդ, գո…ի, դա…ել, եղ…երու, երկարա…իտ, զեղ…ել, զի…ել, զղ…ալ, Է…միածին, ըն…ացք (բեղ), ըն…աքաղց (ագահ), թարթի…, ի հե…ուկս (հակառակ մեկի), ի…նել, լայնալի…, լա…վարդ (կապույտ), կտրի… (կտրող գործիք),կտրի… (քաջ), հառա…անք,  առն-վել, մի…ամտել, մի…ավայր, մի-օրե, նախ…իր (կոտորած), տարեվեր…, ուռ…անալ, ուռ…ել, խո-կոր:

դ/ առ-և, ար-աորս,  ամբող…, առա…նորդ, առէ…, բարեհա…, դար…նագույն, խառնի…աղան… (խայտաբղետ), խո…կոր, խր…իթ, ծխամոր…, կառ…ել, կարի…, կ…ղակ, կ…մթել, կն…իթ, կո…կել, կոր…ել, կռ…իկ, հար…, ճան…, ճղ…իմ, մահ…ակալ, մա…կալ, մար…ան, մե…բերում, մե…ք, մին…և, մի…և, մի…ադեպ, նկար…ական, շեղ… (կույտ), սո…ի, Սո…ի, վայրէ…ք, վեր…աբան:

 Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:

Ռ-բակոծել, բ-բուլ, ա-բախտ, ա-բողջովին, ա-բասիր, ա-բարտավան, ա-բոխ, ա-պագոռգոռ, ա-բողջ, ա-փոփել, ինքնա-փոփ, հա-բույր, ճա-փա, ը-պանակ, ա-բավ, ա-բար, ա-բիծ, ը-բոստ, ը-բռնել, բա-բեր, ա-բարբառ, ը-բոշխնել, Մա-վել, Սա-վել, ա-փույթ, ա-բարյացակամ, ճա-փորդ, ա-բերրի, ճա-բար,  բա-բասել, բա-սարկու, ճա-պրուկ, ա-պաճույճ, շա-փուր, սի-ֆոնիա, ա-պրոպ, ա-պատճառ, բա-վոր, ա-պշող, ա-պայման, ա-բարիշտ, ա-բարտավան, թ-բուկ:

Ուրբաթ՝

Դասարանում՝ Պատմել, քննարկել Միրհավը: