Մասնակիցներ ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:
Օրը՝ նոյեմբեր
Ժամը՝ 15:20-16:20:
Վայրը ՝ Ուսումնական ագարակ:
Պատասխանատու՝ Իննա Ստեփանյան:
Խնդիրներ
Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։
Նպատակ՝
Ճանաչել Ագարակի նոր կենդանիներին:
Ծանոթանալ նոր փոփոխություններին:
Հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ:
Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին:
Սովորել ձիավարության անվտանգության կանոնները:
Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար: