Մարտի 17-ը գարնանային ամենահարմար օրերից մեկն էր, որ կարող էինք այցելել տիկին Շողիկին: Կարծում եմ, կենդանասերների և բնության սիրահարների համար կրթահամալիրում ուսումնական ագարակից հետո, իհարկե, ամենասիրելի անկյուններից մեկը հենց ջերմոց լաբարատորիան է: Բուսաբուծության կենտրոնը գտնվում է Քոլեջում: Երկարացված օրվա ճամբարականների հետ միշտ ճամփորդում ենք մեր դպրոց-պարտեզներով, պարտեզների կրթական պարտեզով…, իսկ քոլեջ տանող բոլոր ճանապարհները ճամբարականները լավ գիտեն:
Տիկին Շողիկի առաջարկով և սովորողների մեծ ցանկությամբ աշխատեցինք բույսերի հետ՝ սածիլները տեղավորեցինք թաղարներում և ջրով ցողեցինք: Այս մասին տեսանյութը կարող եք դիտել՝ սկսած երեսուներեքերորդ վայրկիանից:
Նախագծին մասնակցեցին հիմնական
ակտիվ մասնակցող ճամբարականները, նրանք ովքեր հիմնական են և ոչ մի այլ լրացուցիչ կրթության պարապմունքներ չունեն այդ ժամերին նշանակված: