Երկուշաբթի՝ 24.02

  1. Ամփոփում ենք « Կարդում ենք Տերյան» նախագիծը
    2․ Գրի՛ր շարադրություն․«Իմ իրական ես-ը» կամ « Մտքեր, որոնք չեմ բարձրաձայնում» վերնագրերով:

Երեքշաբթի՝ 25.02

Կարդա’ և պատրաստվի’ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի քննարկմանը։

Թումանյանի մասին հետաքրքիր պատմություններ գտի՛ր և պատմի՛ր։

Առաջադրանքներ`

1.Գրի’ր պատմության ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Չորեքշաբթի՝ 26․02

Առարկայի գործողություն, եղելություն, ընթացք ցույց տվող բառերը կոչվում են բայեր: Օրինակ՝ Գնացքը սլանում է:

Բայերը պատասխանում են ինչ անել, ինչ լինել հարցերին: Բայի սկզբնաձևն ունի ելալ վերջավորություն՝ օրինակ՝ պարել, խաղալ:

Բայը թեքվող խոսքի մաս է, այսինքն՝ ունի եղանակ, ժամանակ, դեմք, թիվ, սեռ:

Ինչպս նշեցինք՝ բայի սկզբնաձևն ունի ելալ վերջավորություն և կոչվում է անորոշ դերբայ

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ:

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝ 

  • անորոշ դերբայ Վերջավորությունները՝ ել, ալ —խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ  վերջավորությունն է ողացողեցող — նայողկարդացողմոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Բայի կազմությունը

Բայածանցներ

Հայոց լեզու 7 վարժություններ 192-196։

Լրացուցիչ( տանը)

Շարունակում ենք կատարել վարժությունները՝ մինչև 200-ը:

Հինգշաբթի 27․02

Գրականություն՝

Պատմի՛ր Թումնյանի պատմվածքներից այն, որը կարդացել ես նախորդ 3 օրերի ընթացքում․․ թվարկի՛ր հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր։

Ամփոփում ենք Կարդում ենք Թումանյան նախագիծը։

Ուրբաթ՝ 28.02

« Իմ իրական ընկերները»:

« Իմ ընկերը»:

« Ձմռան վերջին օրը»:

« Վերջին փաթիլը»:

« Հազար փաթիլ»:

« Սառցե թագուհին»:

« Սպիտակաձյունիկը բլեյան դպրոցում»: