Երկուշաբթի՝ 24.02.

1.Ընտրե՜ք թեմաներից մեկը և շարադրեք՝

  • Երջանկությունն իմ պատկերացմամբ
  • Իմ բնավորության թերությունները
  • Իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը
  • Իմ նայած ամենահետաքրքիր ֆիլմը
  • Ինչո՞վ եմ սիրում զբաղվել ազատ ժամանակ
  • Անկեղծությունն իմ պատկերացմամբ

2.Հարցերին պատասխանելով՝ ստացիր նախադասություններ․

Ո՞վ ինչպե՞ս ի՞նչ արեց որտեղի՞ց:
Ե՞րբ ովքե՞ր, որտե՞ղ ի՞նր արեցին։

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ է անում։

Ովքե՞ր ե՞րբ որտե՞ղ ի՞նչ են անելու։

3․ Նախադասության ենթականերն ու ստորոգյալները դո՛ւրս գրիր։

Առավոտյան կայարանում գնացքը ժամանեց։

Եկեղեցու զանգերը երեկոյան դողանջում են:

Մարդը դաշտում բահով փորում էր:

Մարդու ոտքը քարին կպավ:

Փորելիս բահը կոշտ մի բանի առավ:

Ձին ախոռում անհանգիստ վրնջում էր:

Աղջիկները ձորն իջան ջրի:

Ինքնաթիռը թռչում էր արծաթե ամպերի վրայով:

4. Դո՛ւրս գրիր բոլոր գոյականները՝ նշելով հատկանիշները։

«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն  կար: Մոնղոլները կրակն էին պաշ­տում: Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար, անց էին կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում էին այդ ծեսից, որի համար էլ մահվան էին դատապարտվում:

6.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական։

Գրեթե սպառվում էին նրա սուղ միջոցները:
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թոչուն ուներ:

Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:
Չղջիկները կարողանում են լույսին նայել:
Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ կան:
Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:
Երեկոյան, մթնշաղի հետ, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:

25.02.25

1.Ամփոփի՜ր տերյանական օրերը,վերհիշի՜ր բանաստեղծությունները, առանձնացրո՜ւ քեզ դուր եկածը, տեղադրի՜ր բլոգումդ և ներկայացրո՜ւ։

2.Ո՞վ է Հովհ․ Թումանյանը, ո՞ր քառյակը սիրեցիր և ինչու՞․․․

3.Ծանոթանում ենք Թումանյանի Թմկաբերդի առումը պոեմին, ընթերցելու և վերլուծելու ենք դասարանում։

4. Ընթերցում ենք «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը, սովորում լավ ընթերցել, քանի որ շաբաթվա ընթացքում սովորելու ենք անգիր։

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈԻՄԸ
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

26.02.25

1.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Ամեն անգամ գետը գերան չի բերում։

2. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցությունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ո՞վ, ի՞նչ էր անում)

Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձի­քի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (որտե՞ղ, ինչպիսի՞)

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թաոել: (ինչո՞վ, ինչպիսի՞)

Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ո՞ր)

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց  հետո թռչունը  ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ինչպիսի՞, որտե՞ղ)

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

կարագ, ընթերցել, ընթանալ, ինդամենը, ընդհանուր, միրգ, որևէ, վարդ, ելևէջ, արդուկ, երբեք, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարօրինակ,

5. Ակ, իկ, ուկ , որդ, ություն, եղեն, ան, դժ, տ ածանցներով բառեր կազմի´ր:

27.02.25

1.Նախադասությունները միացրո՛ւ տրված բառերից յուրաքանչյուրով։ /Այնքան, որ, երբ, և/:

Թագավորի  ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

2․ Ձեր դասարանում եղած ամենածիծաղելի դեպքերից մեկը գրավոր պատմի´ր:

3.Գրի՛ր հարցերին պատասխանող բառեր և բառակապակցություններ․

/Ե՞րբ/ արևի մայրամուտը դիտեց և տանից դուրս եկավ։

/Ինչպիսի՞/ մարդը հասնում է հաջողության։

Ծույլը միշտ / ինչի՞/ պատճառ է գտնում։

Ամռանը /ինչի՞ց/ արտերը կարող են այրվել։

Թռչունները առավոտյան /ինչպե՞ս/ են երգում։

/Ի՞նչի՞ պատճառով/ մայրը չգնաց աշխատանքի։

4.Նախադասության բոլոր անդամների մոտ գրի՛ր նրանց հարցերը։
Դուրս գրիր ենթական և ստորոգյալը։

Ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց։
Առավոտյան զբոսաշրջիկները հավաքեցին իրենց վրանները և բարձրացան սարը։
Մի րոպե ծառի վրա նստած թռչունը  թռավ ներքև ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ:

Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղա­կի հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:

Ամեն անգամ գետը գերան չի բերում։

5. Նախադասությունից հանի´ր այն բառերն ու բառակապակցությունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ո՞վ, ի՞նչ էր անում)

Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձի­քի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (որտե՞ղ, ինչպիսի՞)

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թաոել: (ինչո՞վ, ինչպիսի՞)

Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ո՞ր)

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց  հետո թռչունը  ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ինչպիսի՞, որտե՞ղ)

Ուրբաթ՝ 28.02

Ամփոփում ենք Կարդում ենք Թումանյան նախագիծը։