Կարդում ենք Թումանյան շաբաթվա նախագիծ։
Երկուշաբթի` Գործնական աշխատանքի փաթեթից կատարի’ր 93-96-րդ և 102-րդ առաջադրանքները։
Երեքշաբթի` 1.Չմոռանա’ս` փետրվարի 19-ին ` Հ. Թումանյանի ծննդյան օրը, Գրքատոն է։ Պատրաստվի’ր, որպեսզի ընկերոջդ նվիրե’ս իր բաժին գիրքը:
2․ Գրում ենք երկու գրքի մասին, մեկը՝ որ նվիրել ենք, մյուսը՝ որ ստացել ենք նվեր։
2.Հովհաննես Թումանյանի կենսագրությունից կարդա’, բլոգումդ տեղադրի’ր հետևյալ նյութը`,, Թումանյանը և հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը,,։
Չորեքշաբթի` 2. Մտքերդ շարադրի՛ր հետևյալ վերնագրերից մեկի շուրջ՝
Ինչո՞ւ է անհրաժեշտ գիրք կարդալը
Ընթերցանությունն օգնո՞ւմ է ավելի լավը դառնալ
Իմ ընկեր գիրքը
Ինչո՞ւ միմյանց գիրք նվիրել
Ի՞նչ գրքեր նվիրել ծնողներին
Այլ. քո առաջարկով
Հինգշաբթի՝ Ստեղծագործական աշխատանքների խմբագրում։
1.Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկն ընտրի՛ր և անգիր սովորի՛ր:
Ուրբաթ՝
Թումանյանի պատմվածքները.․ Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն երեքը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը):