Ծանոթանում ենք Կարդում ենք Թումանյան նախագծի ( Միջին դպրոցում իրականացվող մասի) հետ:

Երկուշաբթի ` Կարդա’ Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը, պատրաստվի՛ր բանավոր քննարկման:

Երեքշաբթի` Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 76-79-րդ առաջադրանքները:

Առաջադրանք`

1.Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

3.Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների և այդ ուսումնարանների միջեւ։

4.Թումանյանի ինքնակենսագրության նմանությամբ ներկայացրու քո՛ ինքնակենսագրությունը:

Չորեքշաբթի` Կարդա՛, պատրաստվի՛ր «Որոտ թագավորը» գործի քննարկմանը։

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Հինգշաբթի` Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 80-83-րդ առաջադրանքները:

Ուրբաթ` Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՛ւ ընթերցելով ընտանիքիդ անդամներից որևէ մեկի հետ, ընթերցում՝ ըստ Թումանյանը իմ ընտանիքում նախագծի։