Կարդում ենք Տերյան նախագծից ուսումնասիրում ենք միայն Տերյանական օրերը Միջին դպրոցում հատվածը։
1․Վահան Տերյան․ կենսագրական տվյալները դո՛ւրս գրիր համացանցից։
2․ Ընտրի՛ր Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկը և սովորի՛ր անգիր։
3․Կարդա՛ հայերենի երկհնչյունները։
Գրի՛ր հայերենի երկհնչյունները։
4․ Գրիր 10 բառ, որտեղ կան երկհնչյուններ։
5․ Գրի՛ր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել․
Եղբայր-եղբորորդի
ձուկ-ձկնիկ
հույն -Հունաստան
հին-հնամենի
ջուր-ջրածին
պատիժ-պատժել
ողջույն-ողջունել
բույս-բուսաբան
կույր-կուրանալ
դուռ-դռնապան
գլուխ-գլխավոր
տուն-տնակ
Հայերենն ունի․․․ տառ և ․․․․հնչյուն։
․ Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝․․․․․․․․․․
6․ Գտի՛ր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնի՛ր անհնչյունափոխ ձևերը՝
Լուսաբեր –
բուրել –
բուսաբանական–
զգուշավոր –
հուսահատություն–
թունավորել–
գունավոր –
կապտել –
սառցապատ –
համբուրել –
ողջունել –
կուտակել –
կառուցում –
զեկուցում –
7․ Գրի՛ր, թե բառը քանի հնչյուն և քանի տառ ունի։
որսորդ, կատակ, անորոշ, երգարան, աներես, ամենաերջանիկ, սովորող, թագավոր, որոշում, որոգայթ, գնդակ, բռնել, կտուց, երազել, ամենաերկար, ամենաորոշակի
8․ Բացատրիր դարձվածքները․
լեզուն կապ ընկնել
Ոտքերը քարշ տալ
Լեզուն դուրս ընկնել
Դանակը ոսկորին հասնել
Հոգու հետ խաղալ
Քարը փեշից թափել
9․ Կարդա ածանցները և շարքերը շարունակիր մեկական բառով։
10․ Կատարիր ձևաբանական և շարահյուսական վերլուծություն․
Լուսաբացին աղջիկը քնից արթնացավ և արագ հագնվեց։
11․ Կարդա՛ Շանթ Մկրտչյանի ,,Կատակը,, պատմվածքը և համառոտ, գրավոր շարադրի՛ր։։