Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականներս երկու ամսվա ( սեպտեմբեր և հոկտեմբեր) ընթացքում հասցրել ենք շաբաթական մեկ օր վայելել ուսումնական ագարակը: Մեր այս տարվա առաջին այցի լուսանկարաշարը կարող եք տեսնել այստեղ:

Որոշ սովորողներ հիմնականում գայթակղված են ձիերով, ոմանց բնությունն է հետաքրքիր, մի խումբը տարված է շներով ու թռչուններով, մյուսը՝ բերքը ծառից քաղելով և ուտելով: Պատահում է, երբ կենդանիների խնամքի և կերակրման ընթացքին այնքան շատ ժամանակ ենք տրամադրում և չենք հասցնում ձիավարել, ստացվում է նաև այնպես, երբ գալիս ենք և՛ ընկեր Միշան, և՛ ընկեր Գևորգը ամեն ինչ արդեն պատրաստած են լինում. սովորողները միանգամից անցնում են ձիավարման: Սիրով ձեզ ենք ներկայացնում այն տեսանյութը, որտեղ սովորողները կիսցում են իրենց տպավորություններով:

Երկարացված օրվա ճամբարականներից Էմման և Յանան ձիավարման լրացուցիչ կրթության խմբի առաջին մասնակիցներն են: Այս քանի օրվա ընթացքում ինքնուրույն՝ սովորողների են հավաքել, որպեսզի ընտրության գործունեության ձիավարման խումբ ձևավորեն. սա նշում եմ նրա համար, որ զարմանալիորեն, այդ խմբում նաև մեր յոթերորդցի Վազգենն էլ է: Վազգենը նախորդ տարի էլ էր մեր հետ, բայց սկզբնական այցելությունների ժամանակ ձեռքերով ականջները փակում էր, սկսում վախենալ կենդանիներից և նրանց արձակած ձայներից, և անգամ՝ լացում: Մայրիկի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ավելի վաղ տարիքում շան հանկարծակի հաչոց-հարձակումից վախեցել է և չի կարողանում մոռանալ: Անցյալ տարվա մեր գերհաճախումների շնորհիվ այսօր Վազգենը այլ մարդ է դարձել: Մեծ հաղթանակ և ուրախություն են ինձ և բոլորիս համար այս հրաշալի և դրական փոփությունները, ցանկացած սովորողի ակնհայտ առաջընթացը:

Լուսանկարները սեպտեմբերյան մեկ այլ այցելությունից են:

Հոկտեմբերյան մեր այցելություններից մեկը համընկավ Սոմայի ծննդյան տարեդարձի ծեսի անցկացման հետ…

սովորողների պնդմամբ, մենք էլ (անկոչ հյուրի պես) հայտնվեցինք ագարակում, շնորհավորեցինք, ուրախացանք և մասնակիցը դարձանք տոն օրվա:

Մինչ այսքան երկար կկարդաք, առաջարկում ենք ևս մեկ գեղեցիկ տեսանյութ.

Հոկտեմբերյան վերջին այցելությունը հենց 31-ին էր: Արատեսից բերված խնձորի մնացորդները այս անգամ միջին դպրոցից սովորողների հետ հասցրինք ագարակ: Լուսանկարները՝ այստեղ:

Նոյեմբեր ամսվա այցելությունները թվով երեքն էին: Նոյեմբերի 14-ինը բաց թողեցինք, որովհետև գերծանրաբեռնված էինք միջին դպրոցի ուսումնական ուրբաթ համերգի նախապատրաստական աշխատանքներով:

Նոյեմբերի 7-ի լուսանկարները՝ այստեղ:

Նոյեմբերի

լրացվող…

Դեկտեմբերին երկու այցելություն էինք գրանցել, բայց կարծես թե եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ոչ մեկ չենք կարողացել իրականացնել.. մեկ-երկու անգամ միայն, հասցրել ենք սննդի մնացորդներ տանել կենդանիներին, բայց չենք հասցրել զբաղվել նրանց խնամքով կամ ձիավարել… կերակրել ենք:

Փոխարենը, հունվար ամսին շատ սահուն ուսումնական պարապմունքներ ենք իրականացնել, իհարկե, ընկեր Միշայի օգնությամբ: Ընկեր Մայրանուշի հետ էլ ՝մեկ տառից միանգամից հասկացել ենք իրար: Այս ամսվա այցելությունների քանակը հասցրել ենք հինգի: Չեմ սխալվի, եթե վստահորեն նշեմ, որ իմ խմբի ագարակ այցելություններն ամենաշատն են և արդյունավետը: Յուրաքանչյուր ճամբարական հստակ գիտի իր անելիքը և նպատակը:

Իսկ երբեմն նաև ինքնաբուխ հետաքրքիր ֆլեշմոբներ ենք մտածել մեր ուսումնական ագարակի վերաբերյալ, կենդանիների շուրջ կարճ հարց ու պատասխան. ահա Էմմայինը

Հաջորդ այցին տեսանկարահանում ենք Յաննայի մասնակցությամբ:

Այս տասը րոպեանոց ֆիլմում Էմման և Յանան ոչ միայն կերակրում են մեր ձիերին և էշերին, այլև կիսվում են այն համեղ չորակարկանդակի բաղադրատոմսով, որ արդեն երկրորդ անգամն է հատուկ պատրաստում են ձիերի համար: Եթե դիտեք այն, կիմանաք նաև մեր ձիերի տարիքները:

լրացվող…

Փետրվար ամսվա ընթացքում չորս գրանցում ունեինք, որից երեքն ենք իրականացրել: 5-ին, 12-ին և 19-ին նույն նախագծով կազմակերպել ենք մեր այցելությունը ուսումնական ագարակ և ձիավարել: Սովորողներից ոմանք շարունակում են իրենց ավելի ինքնուրույն դրսևորել և աշխատել ձիերի հետ, սովորողներ էլ կան՝ ովքեր հրաժարվում են ձիավարել: Փետրվարը (մեր բախտից) թեթև անցավ և ձմռան երրորդ ամսվա համար հիանալի արդյունք ունեցանք: Այցելությունների շարքը կշարունակենք նաև մարտ ամսին, փորձելով լրացնել այն բացթողումները որոնք չենք հասցրել հունվար-փետրվար ամիսներին: