Հունվարյան ձմեռային ճամբարի ընթացքում մեր ջոկատի ճամբարականների հետ եղանք Հարավային դպրոցի-պարտեզի նորաբաց թոնրատանը: Նախապես պայմանավորվելուց հետո ենք կարողանում միայն կազմակերպել մեր ճամփորդությունը: Ինչպես միշտ, գնում ենք քայլքով, ընկերներով, հավեսով ու բարձր տրամադրությամբ: Բացի թոնրից, թոնրատանը հարմար վառարան կա, որը տեսնելիս գլխումդ միայն մեկ միտք է գալիս: Եվ այդ միտքը միայն ճամբարականների հետ իրականացնելիս է, որ մի հրաշք ու ջերմ ( լրիվ արատեսյան) պատում է ստեղծում: Նախապատրաստում ենք կարտոֆիլը ու բոլորը հավաքվում են վառարանի շուրջ:
Ճամբարային վերջին օրը, դդմատոնին մենք էլ մեր ամենահամեղ ղափամայով մասնակցեցինք: Մեր ղափաման էլ մեր պես ճամփորդ դուրս եկավ, ճամբարականների գրկից գիրկ տեղափոխվելով, գլորվելով՝ մայր դպրոցից հասավ Հարավ…
հետո՝ հակառակը:
Էլ ինչ համեղ ղափամայի պատրաստում առանց ՝«հե՜յ ջան ղափամա» երգի կենդանի, միասնական կատարմամբ: Հարավում բոլոր ջեռոցներն արդեն զբաղված էին ծիսական ղափամաներով, մեր ղափաման մեր հետ ետ բերեցինք միջին դպրոցի խոհանոց ակումբ..
Նռանեն և Սոֆիան իրենց ընկերների օգնությամբ կարագը և մեղրը դնելուց հետո՝ ղափաման տեղավորեցին ջեռոցում: Ուրբաթ համերգին մենք մեր, երկար ճանապարհ անցած ղափամայով, նույնպես մասնակցեցինք մեծ շքերթին և հյուրասիրության:
Ամբողջ սոցհարթակը մեր ազգագրական փառատոնի գեղեցիկ ամփոփումն է՝ դդմատոնը կրթահամալիրում( և ոչ միայն): Ահա, մի հատված էլ թողնենք այստեղ: