Մասնակիցներ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Միասնական-համագործակցային իրականացվող շուրջտարյա նախագիծ —-հոլախաղեր- թելախաղեր- ընկուզախաղեր, քարկտիկ, հավալա, յոթ քար և այլ հետաքրքիր խաղեր մյուս ջոկատների հետ —-Սովորող-սովորեցնող- նախագծով…
Նպատակը և խնդիրները
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
- համագործակցային կարողությունների զարգացում
Ակնկալվող արդյունքը՝
- Սովորողը կճանաչի մեր ազգային, բակայի խաղերը
- Կկարողանա ինքնուրույն կազմակերպել խաղերի իրականացումը
- Ազգային խաղերը՝ Մարինե Մկրտչյանի և Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։
- Ի՞նչ եք անում
- Խնոցի-հարոցի
- Ծիտը քարին
- Մածուն ծախեմ
- Խաշիլ ճաշ
- Մուկն ու կատուն
- Մուկ-կատու
- Գայլն ու ոչխարները
- Գործնագործ
- Աղջիկ փախցնոցի
- Ես՝ բարձր, դու՝ ցածր
- Աչքկապուկ
- Զանգակի խաղը
- Ճլոթ
- Կարմիր կոճակ
- Գնդակ թռցնել
- Յոթ քար
- Հինգ քար
- Մատներ
- Ժամը քանի՞սն է
- Մամի, մամի
- Նանի, նանի
- Ժնջիլ, ժնջիլ
- Ծուղրուղու
- Պուճաղ-պուճաղ
- Պուտ-պուտ
- Համրախաղ
- Գող և փաշա
- Թաթիկ-լաթիկ
- Արդար-մեղավոր
- Հինգ այծատեր
- Դաշտի չոբան
- Ոչխար-ոչխար
- Գել – գել
- Վերևի՞նը, թե ներքևի՞նը
- Ալիս-պալիս
- Կաղին խաղալ
- Աղվեսուկ
Ցանկ
3. Ծիտը քարին
Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.
- Ծիտը քարի˜ն:
Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:
4. Մածուն ծախեմ
Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.
- Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
- Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:
Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:
5. Խաշիլ ճաշ
10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.
- Ա˜յ թռչուն, ա˜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
- Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
- Ո՞ւմ համար:
- Իմ ճուտերի:
- Կտա՞ս իմ ճուտերին:
- Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:
6. Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:
7. Մուկ — կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:
8. Գայլն ու ոչխարը
Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:
9. Գործնագործ
Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:
10. Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:
11. Ես բարձր եմ, դու` ցածր
Խաղում են 2-ական` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:
- Տակդ ի՞նչ կա:
- Վերմակ, ներքնակ:
Ապա շալակողն էր հարցնում:
- Վրեդ ի՞նչ կա:
- Աստղ ու լուսնյակ:
Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:
12. Աչքկապուկ
7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:
13․Կարմիր կոճակ
Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է։ Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:
14․ Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)
Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը
դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս
խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:
Պապը հարցնում է.
-Ո՞վ է խփողը:
Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:
Ազգային խաղերը՝ Մարինե Մկրտչյանի և Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։