Բացի մարզական խմբակների պարապմունքներից մեր ջոկատի տարատարիք ճամբարականները իրենց մարզական կարողությունները փորձեցին նաև հոկեյի և գեղասահքի դպրոցի սահադաշտում: Նախ այնտեղ ոտքով, քայլքով հասնելն է իրական- մարզական ստուգատես, և այնուհետև, սառույցին ՝ սահելը: Մեր տասնչորս հոգանոց խումբը Կարինե Խառատյանի ջոկատի հետ վայելում էր սառույցը, երբ արդեն մյուս ջոկատները միացան մեզ . միջինից, նաև կրթսեր դպրոց-պարտեզներից և հասկացանք, որ չափից շատ ենք շատ: Մեր ջոկատի ճամբարականների ուրախ լուսանկարներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում, որին կարող եք բաժանորդագրվել..
Սովորողների ամփոփումները՝
Լևոն Հարոյան
Նռանե Անտոնյան
Առնո Գյուլումյան
Հարություն Մկրտչյան
Սոֆիա Պարսամյան