Ուսումնական երկրորդ շրջանի առաջին երկու շաբաթվա ամփոփում:
« Մոխրոտը» ներկայացման ամփոփում: Այցելություն ուսումնական ագարակ: Դեպի Հարավ՝ ծիսական թոնրատուն: Դեպի հոկեյի գեղասահքի դպրոց:
Միայն նախագծային ամփոփումներով շատ դատարկ և չոր կստացվեր ամեն բան, փոխարենը մեր ճամբարային հունվարը շատ գերհագեցած, թեթև և հետաքրքիր է: Ճամբարականները անընդհատ շարժի մեջ են, ամեն օր մի նոր սեբաստացիական կենտրոնի ու հնարավորության բացահայտմամբ: Ճամբարականների շաբաթվա անբաժան պարապմունքներից էր երգը, պարը, կավագործությունը և մարզական խմբակները: Ազգային խաղերից քարկտիկը և հոլն ենք խաղացել, դրանք փոխարինել սեղանի ինտելեկտուալ խաղերով, ինչպես նաև բջջային հավելվածներում գտել զարգացնող խաղեր, հանելուկներ և խաչբառեր: Տրամաբանական խաղերի և գլուխկոտրուկների, մաթեմատիկա առանց բանաձևի պարապմունքի ժամ ենք ունեցել ընկեր Սարգիսի հետ: Բացի տեխնոլոգների հետ միջավայրի խնամքի հետ անցկացրած աշխատանքից, ճամբարականները իրականացրել են կրթական պարտեզի մաքրման աշխատանքներ, անընդհատ կեղտոտվող տարածքը մաքրել են կենցաղային աղբից և տոպրակներից: Ջոկատի որոշ ճամբարականներ ձմեռային խաղերին մասնակցել են դեպի Սևաբերդ ճամփորդությամբ, ոմանք մարզական ստուգատեսը հանձնել են գեղասահքի մարզադպրոցում: Ուսումնական շրջանը ամփոփում են ճամբարականները:
Նռանե Անտոնյան