Վայրը՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

Մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք ճամբարականներ, անունները՝ վերջում:

Օրը՝ հունվարի 21

Ժամը՝ 11:00-13:30

Մուտքավճարը տրամադրում է կրթահամալիրը:

Ներկայացման սկզբում միասնական ընթերցանության համար՝

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

ՀԱՄԵՐԳԸ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Երթուղայինի համար վճարում է ծնողը՝ 500 դրամ:

Նպատակներ, խնդիրներ

  • Ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին,
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում,
  • « Մոխրոտը» ներկայացման դիտում,
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում։

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն « Մոխրոտը» ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։

Ամփոփումը՝ այստեղ:

Մասնակիցներ՝

Սոֆիա Պարսամյան

Նռանե Անտոնյան

Էվա Հակոբյան

Էլինա Առուստամյան

Առնո Գյուլումյան

Վարդան Վարդանյան

Սարգիս Վարդանյան

Միքայել Մկրտչյան

Հարություն Մկրտչյան

Էվա Աղեկյան

Սեմ Աղեկյան

Ալեքս Բաբայան

Մելիք Զաքարյան

Հայկ Գրիգորյան

Գագիկ Խաչատրյան