Օրը՝ հունվարի 17-ին:

Վայրը՝ միջին դպրոցի խոհանոց ակումբ:

Մասնակիցները՝ Իննա Ստեփանյանի ջոկատի ճամբարականներ:

Ազգագրության փառատոնի շրջանակում մեր փոքր ջոկատը պատրաստելու է ազգային ավանդական գաթա:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ ալյուր, կարագ, շաքարավազ, վանիլին, մածուն, ձու, շաքարի փոշի, սոդա:

Նախապատրաստական փուլում ծանոթանում ենք գաթայի տեսակներին:

Գաթանախշիչի մասին:

Ուսումնասիրում ենք նաև Մարինե Մկրտչյանի բլոգում գաթայի վերաբերյալ նյութը:

Նախագծի նպատակը՝ սովորեցնել և սովորել պատրաստել ազգային ավանդական խմորեղեն:

Հայկական ավանդական ազգային արժեքների պահպանությունը

Ակնկալվող արդյունքները՝ 

Մասնակցություն ազգագրական փառատոնին, բաղադրատոմսերի ուսումնասիրում: Վերջնական արդյունքը՝ տեսանյութի տեսքով: