Նախագծի աշխատանքները սկսեցինք հենց դրա գրավոր թողարկումից անմիջապես հետո: Առաջին երկու շաբաթը սկիզբը և մուտքն էր մեր մառանի, կարելի է այսպես ասել, և աշխատում էին գերծանրաբեռնված, ոգևորված սովորողների խմբերով գործն ավելի արագ էր առաջ գնում: Արատեսից բերված ընկույզը, խնձորը տեսակավորել և խնամել էր պետք: Խնձորի մի մասը չրի համար, մյուս մասը շատ հաջող պահածոյացվեցին: Խնձորի կոմպոտների և օշարակների պատրաստման մի վարպետության դաս անցկացրել ենք նաև ավագ դպրոցի սովորողներից՝ Սարոյի և Սերոյի ծնողի հետ:

Մեկ այլ մոտեցմամբ և բաղադրատոմսով աշխատել ենք երկարացված օրվա սովորողների փոքր խմբի հետ…

Մրգերի հետ աշխատանքին զուգահեռ, մենք միշտ ընկույզ ենք ջարդում և մաքրում: Մի մասը արցախյան գաթայի համար, մյուսը՝ սուջուխի, որոշները՝ ուտելու:

Աշխատանքի շուրջ ծավալվող իրական զրույցները և երգերը անմոռանալի են, և կարծես ակամայից սովորողնորն էլ գլխի են ընկնում, թե ինչպես են առաջացել մեր աշխատանքային երգերը…

Այդ հարցում մեզ, մանկավարժական ճամբարի ընթացքում, օգնության է հասել Մարինե Մկրտչյանը: Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար հավաքները անցնում էին բուռն արտադրական միջավայրում. աղջիկներիս մի մասը սուջուխ էին պատրաստում, մյուս մասը ՝ հալվա, իսկ մյուսները՝ փախլավա:

Ահա երկու տեսանյութերի( 15-20րոպե) միջոցով կարող եք տեսնել մեր 3-4 ժամվա կատարած աշխատանքը:

Մանկավարժական ճամբարի վերջին օրը ընկեր Գոհարի և Մարինեի հետ պատրաստեցինք գաթա: Այս պատրաստությունը բոլոր սեբաստացիներիս համար էր, ավելի կոնկրետ՝ մեր եզրափակիչ, ամփոփիչ միջոցառման հյուրասիրության: Մեր կրթահամալիրը և մենք անչափ հյուրասեր ենք…