Միջին դպրոցի ուսուցչի օգնականի գորցառույթները․
- Աջակցություն հատուկ կարիքով սովորողներին
- Անվասայլակով սովորողների կարիքների հոգում
- Աջակցություն կազմակերպիչներին՝ մասնակցություն հաշվառմանը, մարզական ակումբենրին, ընտրությամբ գործունեությանը մասնակցության վերահսկում
- Բացակայող դասավանդողների փոխարինում
- Մասնակցություն բակային աշխատանքներին, ագարակի, սարալանաջի խնամքի աշխատանքներին
- Մասնակցություն հյուրերի ընդունելության աշխատանքներին
- Մասնակցություն մառանի աշխատանքներին
Բացի մասնագիտական և ոչ մասնագիտական փոխարինումներից, նոյեմբերի 15-ից Գոհար Եղոյանի խոհարարության ընտրության խմբի սովորողների մի մասի հետ աշխատանքներ ենք իրականացնում « Ուսումնական մառան» նախագծի շրջանում( և՛ միջին դպրոցի խոհանոց-ակումբում, և՛ մեդիակենտրոնի խոհանոցում):
Անհատական յուրովի մոտեցմամբ աշխատում եմ ներառական սովորողների ՝7-րդ դասարանցի Վիկայի և Գարիկի հետ( կերակրում եմ, սայլակով տեղափոխում և այլն):
Օգնում եմ ընկեր Գոհարին ՝ սովորողների անձնական տվյալների թարմացման և այլ կազմակերպչական հարցերում: