Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբերի 26-դեկտեմբերի 16-ը:

Վայրը՝ տեխնոլոգիայի կենտրոն և երկարօրյայի սենյակ:

Մասնակիցներ՝ երկարացված օրվա ճամբարականներ:

Մարիա Սայադյան

Միլենա Գուրուրյան

Լանա Հովհաննիսյան

Յանա Մելիքյան

Էմմա Ապրեսովա

Վազգեն Շաքարյան

Իննա Ստեփանյան

Անհրաժեշտ գործիքներ և նյութերը՝ աշխատում ենք միջին դպրոցի կարի մեքենայով՝ տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանի աշխատասրահում.
կտորը ձեռք ենք բերել Wildberries -ից ( արտիկուլ՝ 189294923) վճարում է սովորողը: Յուրաքանչյուր մոդելի համար կարժենա մոտավորապես 150 դրամի ծախս:

Նպատակը՝

վերհիշել կարի մեքենայի հետ աշխատելու, այն աշխատեցնելու տեխնիկան:

Ծանոթանալ կտորի որակային առանձնահատկության հետ և տիրապետել դրա հետ աշխատելու հմտությանը:

Ստեղծել, ինքնուրույն պատրաստել ամանորյա նվեր. գտնել փաթեթավորման գեղեցիկ լուծումներ:

Արդյունքը՝ կամփոփենք տեսանյութի և նկարների միջոցով: Մասնակիցները ձայնագրության միջոցով կպատմեն նախագծի ընթացքից: Կունենանք պատրաստի մազկապներ: Ամանորյա ցուցահանդեսին ներկայացնելուց հետո, մազկապները կանցնեն առօրյա և տոնական օգտագործման: