Մասնակիցներ` Միջին դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:

Տևողություն` շուրջտարյա:

Նպատակը՝ ընթերցասիրության խթանում:

Խնդիրները՝

Ընթերցողական հմտությունների կատարելագործում:

Ընթերցանության միջոցով անհատական հետաքրքությունների դրսևորում:

Պատումների և քննարկումների միջոցով բանավոր խոսքի, վերլուծական և քննադատական մտածողության զարգացում։

Դերային ընթերցանության կարողությունների կատարելագործում:

Բովանդակություն— Ընթերցանության թեմաները կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ՝ նախագծային, կրթահամալիրյան ուսումնական օրացույցին համապատասխանող։

Անհատական ընթերցանության միջոցով կարևորվում է սովորողի ինքնադրսևորումը, հետաքրքրությունների բացահայտումը։

Նախագծային ընթերցանության միջոցով ամփոփվում է ուսումնական նախագիծը, ընդհանրացվում, ներկայացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ընթերցողական ստեղծագործությունները։ Ընթերցանություն նյութ են հանդիսանում ո՛չ միայն նախագծային ընդհանրական ընթերցման համար նախատեսված ստեղծագործությունները, այլև խրախուսվում է անհատական, հետազոտական նախագծի արդյունքում ընտրված նյութերի ընթերցում-ներկայացումը։

Արդյունքը՝ տեղադրել բլոգում։