Նոյեմբերի 13-ի հերթական չորեքշաբթին երկարացված օրվա կազմակերպիչների և ուսուցչի օգնականների սեմինար-պարապմունքի օրն էր: Կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերից հավաքվում ենք քոլեջի նկուղային պարասենյակում( ամեն չորեքշաբթի) և ունենում ազգային տարբեր խաղերի ցուցադրություններ և դրանց կազմակերպման ձևերի ու տեսակների փորձարկումներ: Սեմինարավար և ազգագրագետ, մեր ավագ ընկեր՝ տիկին Մարինեի հետ այս անգամ մի քանի ուժային խաղեր սովորեցինք( իրարհրոցի ու իրար ձգոցի) և փորձարկեցինք, որոնք պետք է խաղալ և կազմակերպել սովորողների հետ:
Պարապմունքից խաղային դրվագներ՝ տեսանյությում:
Բարի դիտում: