«Ազգային, ավանդական, ծիսական խաղերը որպես հանրակրթական ծրագրերի բաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց» նախագիծ
Տարիքային խումբ
3 — 15 տարեկան երեխաներ (որոշ դեպքերում՝ ավելի մեծեր)
Մասնակիցներ՝
տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք
Իրականացման տևողությունը՝
Աշխատանքն անժամկետ է: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները: Ծավալը կախված է առկա նյութի քանակից:
Նպատակ՝
ազգային մշակույթի յուրացում, փոխանցում
Խնդիրներ`
- «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագծով հավքագրված նյութերից առանձնացնել ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ
- խաղալ սաների, սովորողների հետ՝ նախակրթարանում, դպրոցում, ուսումնական ճամբարում, ընտանիքում, բակում
- ընտրել այն ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկները, որոնք կարող են կատարել 3 — 15 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ տարիքով մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կխաղան համապատասխան տարիքային խմբի սաները, սովորողները:
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
չեն պահանջվում, կարևոր է խաղալու ցանկությունը
Նախագծի ընթացքում նախատեսվում է`
խաղի ճիշտ փոխանցում, յուրացում
Միջավայրը՝
դրսում, շենքի ներսում, խաղահրապարակում, բնության գրկում
Անհրաժեշտ գործիքներ՝
տվյալ խաղին անհրաժեշտ իր, պարագա
Կիրառվող մեթոդները՝
համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական
Նախագծի իրականացման ընթացքը՝
- Ընտրած նյութերը խմբավորել, ուսումնասիրել, տարբեր տարիքային խմբերի հետ խաղալ: Փորձի հիման վրա որոշել՝ տվյալ խաղը որ տարիքային խմբերը կարող են կատարել:
- Տեսագրել, ձայնագրել, գրառել, պատրաստել տեսանյութ, որոնք հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր ոչ միայն կրթահամալիրի, այլև ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:
Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
Ազգային, ավանդական, ծիսական խաղերը, որպես ծրագրային բաղադրիչ, մտնեն նախակրթարան, դպրոց:
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
Ուսումնական փաթեթներ՝ նկարագրություններ, տեսագրություններ, ձայնագրություններ:
Ազգային, ավանդական, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկների օրինակներ, նկարագրություններ
- Ազգային խաղեր — 1
- Ազգային, ավանդական, բակային, մանկական խաղերի փաթեթ — 2
- «Բարեկենդանի ծիսական, ազգային, բակային խաղեր»
- Ազգային, բակային խաղերի փաթեթ. ներկայացնում է «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը
- Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ
- Ազգային բակային խաղեր
- Հայկական ավանդական խաղեր
- Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր
- Հայ ժողովրդական մանկական խաղեր
- Ծիսական, ազգային, մանկական խաղերի նկարագրություն
- Հայ ժողովրդական ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր