Նախագծի իրականացման վայրը՝ ինժեներատեխնոլոգիական կենտրոն, երկարօրյա խմբի մշտական լսարան:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը:

Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:

Նպատակը՝

հայացքի սևեռում և հետևում կենդանի բնությանը

փայտի հետ աշխատելու հմտության ձեռքբերում

խմբում աշխատելու, միասնական բարի գործ անելու և ստեղծագործելու կարողություն

մոդելների ներկայացումը և վաճառքը ցուցահանդեսին

թռչունների հանդեպ հոգատարություն

Չափերը՝ ( պատրաստի տնակի նկարագրություն)

Տնակի բարձրությունը՝ 35 սմ:

Լայնությունը՝ 20 սմ:

Տնակի մուտքի շառավիղը՝ 8 սմ:

Խորությունը՝ 21 սմ:

Երկարությունը՝ 21 սմ:

Ընթացքը՝ Պատրաստվում ենք պատրաստել տասը տնակ: Կառուցման աշխատանքները իրականացնելու են և նախագիծը հիմնականում գլխավորելու են տղաները: Ներկման և լաքապատման փուլում արդեն պետք կլինի աղջիկների օգնությունը: Պատրաստի տնակները կներկայացվեն սեբաստացի ցուցահանդես- վաճառքին: Չվաճառվելու դեպքում ,սովորողների հետ միասին, հինգ տնակները կբաշխենք մեր մյուս մասնաճյուղերում՝ դպրոց-պարտեզներում, մեդիակենտրոնում և քոլեջում:

Անհրաժեշտ գործիքներ և նյութերը՝ փայտ, սղոց, սոսինձ( эмульсия), մուրճ, մեխ… կտրամադրի կրթահամալիրը:

Արդյունքը՝ կամփոփվի կազմակերպչի բլոգում: Լուսանկարների և տեսանյութերի միջոցով կլուսաբանվի նաև կրթահամալիրի կայքում և սոց. կայքերում: