Երեքշաբթին ամենահարմար օրն էր, որպեսզի երկարօրյա սովորողների մի խմբի հետ կազմակերպեինք ճամփորդություն՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի ոսկեգործական լաբորատորիա: Սովորողներից ոմանք արդեն ծանոթ էին կենտրոնին և գործունեության, իսկ մյուսները՝ բացահայտեցին ևս մի հրաշք անկյուն իրենց կրթահամալիրում: Լաբորատորիայի ղեկավարը՝ վարպետ Դավիթը բովանդակալից, հետաքրքիր և մանրամասը ներկայացրեց, բացատրեց. և պատաասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին:
Իմացանք, որ ոսկեգործություն առարկան կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները կարող են ընտրել սկսած 4-րդ դասարանից: Առարկան դասավանդվում է շաբատական երկու անգամ` երկու դասաժամով:
Ներկայացնում ենք տեսանյութը, որտեղ կան հատվածներ հանդիպումից:
Ոսկեգործական լաբորատորիայում ցուցասրահը կատարում է կարևոր գործառույթ։ Հաշվետու ցուցահանդեսներից հետ սովորողների աշխատանքները շուրջտարյա ցուցադրվում են հենց ցուցասրահում։ Միջին դպրոցի երկարացված օրվա խմբի ճամբարականներից ոմանց աշխատանքներից նույնպես հանդիպեցինք ցուցասրահում և շատ ուրախացանք. դրանք, իհարկե, նրանք պատրաստել են կրտսեր օղակում սովորելիս: