Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Նախագծի իրականացման վայրը՝ միջին դպրոց երկարացված օրվա դասասենյակներ:
Նախագծի մասնակիցները՝ երկարացված օրվա սովորողներ:
Ընթացքը՝ Այս անգամ տեխնոլոգիական աշխատանքը իրականացնելու ենք մեր հին հագուստների վրա, որոնք այլևս անպիտան են, վնասված կամ տնային: Ցանկալի է, այն ընտրել մուգ երանգների մեջ, որպեսզի քիմիական նյութի միջոցով կարողանանք գունաբացել, ոճավորել և երկրորդ կյանք տալ : Աշնանային, գետնին թափված տերևների միջոցով կապահովենք մեր իդեալական և բնական պատկերները (արտատպման, դաջման տեխնիկայի շնորհիվ): Մի խոսքով. տերևների և գունաբացող նյութի օգնությամբ փորձելու ենք աշնան հետքը թողնել մեր հագուստին: Յուրաքանչյուր սովորող աշխատելու է իր անձնական հագուստի վրա:
Անհրաժեշտ գործիքները՝ սև հագուստ ( վերնաշապիկ, տաբատ, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, զուգագուլպա), աշնանային տերևներ, անձեռոցիկ, մաքրող միջոց, ձեռնոց, վրիձին, ստվարաթուղթ, արդուկ, գծագրական մատիտ, մկրատ:
Արդյունքում՝ կունենանք ևս մեկ նոր հմտություն, նոր գործիքների հետ աշխատելու կարողություն, նոր ուսուցողական տեսանյութեր, տարբերվող և հետաքրքիր ոճ և մտածելակերպ: