Այս տարի սեմինար-պարապմունքների ֆորմատը քիչ այլ էր՝ Մարինե Մկրտչյանի հետ՝ «ազգային, ավանդական, բակային ծիսական մանկական խաղեր»: Այս տարի ինչպես միշտ ամեն չորեքշաբթի ժամը 12-ին պարապմունքները անցկացնում էինք արդեն՝ Քոլեջում:

Լինելով միջին դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ՝ մեր պարապմունքների վերնագրից մեզ համար կկրճատեի ՝մանկականը, որովհետև խաղեր կան, որոնք միջին դպրոցի սովորողի համար այլևս արդիական և հետաքրքիր չեն: Ճամբարականներիս մեծ մասը՝ նախկին հինգերորդցիները, տիկին Նունեի երկարօրյա խմբի սովորողներ են, և չեք պատկերացնի, բայց բոլորը համատարած ամբողջական ազգային խաղերի փաթեթը անգիր գիտեն…և ոչ միայն:

Տեսանյութերում միջին դպրոցի տարատարիք ճամբարականներն են:

Ազգային բակային խաղերի կազմակերպումը եղել է և՛ սեմինարից առաջ( անցյալ տարիների գործունեությանս ընթացքում) և՛ հետո. արդեն զգալի կազմակերպչական փոփոխություններով: Մայր դպրոցի հնարավորությունները տարածքային առումով անսահման են, որից մշտապես օգտվում ենք՝ ճամբարականների երկարօրյան կազմակերպելիս:

Վերջին ներկայացված տեսանյութերը նկարահանվել են նախորդ տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում:

Խաղերը ավելի զգացմունքային և հետաքրքրական են, երբ իրենց դասավանդող-կազմակերպիչը խաղում է իրենց հետ հավասար:

Այս փոքրիկ տեսանյութը արդեն չորս տարվա պատմություն ունի և նախկին ՝միջին դպրոցի սովորողները այս տարի, արդեն ավագ դպրոցի և քոլեջի ուսանողներ են:

Մասնագիտական զարգացման պարապմունքների բովանդակությունը ստորև փորձենք ներկայացնել սեղմ, ամփոփ և օրացույցային ամսաթվերով:

Նշենք, որ պարապմունքներին ներկայացել ենք պարտաճանաչ՝ առանց ուշացումների և բացակայությունների:

Հոկտեմբեր ի 9-ի և 16-ի պարապմունքների նպատակն է «Ազգային,ավանդական,ծիսական խաղերը» որպես հանրակրթական ծրագրի բաղաղադրիչ և ազգային մշակույթի փոխանցման միջոց կիրառել դասապրոցեսում։ Սեմինար պարապմունքի ընթացքում տիկին Մարինեն խոսեց խաղը սկսելու կանոններից։ Մինչ խաղը սկսելը տեղի է ունենում հաշվերգ։ Որից հետո պետք է հասկանալ՝ ո՞վ է սկսում խաղը, ո՞վ է խաղավարը, և քանի՞ խմբի են բաժանվում խաղացողները։Օրինակ՝ « Ուժային խաղի» ժամանակ մասնակիցները բաժանվում են երկու խմբի ։ Խմբերը կանգնում են դեմ դիմաց,ամուր բռնում են միմյանց ձեռքերից և ձգում։ Հաղթում է այն խումբը,ով իր կողմ է ձգում մյուս խմբին։ Այս խաղը խաղում են նաև ճոպանով։ « Ո՞վ առաջինը կընտրի թիմի անդամներին» խաղի դեպքում երկու հոգի կանգնում են դեմ դիմաց ,կատարում են մեկ,երկու կամ երեք քայլ,կարող են կատարել նաև արջի քայլ, նույնիսկ ցատկ։Մտածված քայլերի արդյունքում հաղթում է առաջ անցնողը։ Ծանոթացանք նաև « Քարկտիկ» խաղի հետ։

կարևորվեց ազգային խաղերի դերը սովորողների առօրյայում։ Մեր ավանդական խաղերից է հոլախաղը։ Սեմինար պարապմունքի ժամանակ փորձեցինք ընկույզից հոլ պատրաստել։ Ընկույզը դանակի օգնությամբ երկու հավասար մասերի բաժանեցինք, մաքրեցինք միջուկից ,այնուհետև, փայտիկ տեղադրելով մեջը, սոսնձեցինք։ Վերջում ներկեցինք։ Մեր հոլերը պատրաստ են։

Նոյեմբերի 4-ի թեմա՝ պատկերների ստեղծում բնական նյութերով  (ամանորյա ընկուզախաղեր)

14-ի հղումը:

20-ի սեմինար-պարապմունքի ժամանակ խաղացինք « Քարկտիկ» ավանդական խաղը։ Առաջին հայացքից թվում է ,թե պարզ խաղ է, սակայն մեծ ճարպկություն և եռանդ է պահանջում ։ Խաղը սկսում ենք քարը օդ գցելով, այդ ընթացքում պետք է հավաքենք սեղանին դրված քարերը ։ Մյուս դեպքում քարերը օդ ենք գցում, որքան շատ քար է մնում ձեռքի երեսին, նա էլ հաղթում է։ Քարը կարող ենք օդ գցել և այդ ընթացքում հասցնել ծափ տալ։

27-ի սեմինար- պարապմունքին Տիկին Մարինեն մասնակիցներին ուսուցանեց չորս ազգային, ավանդական, ծիսական խաղ։

Ժնջիլ, ժնջիլ

Երկու մասնակից ձեռքերով շղթա են անում։ Ողջ խաղը երկխոսություն է։

– Ժնջի՛լ , ժնջի՛լ , այստեղի խոտն ու՞ր է ։ 

-Կովն է կերել։ 

-Իսկ կովն ու՞ր է ։ 

-Մորթեցինք, կերանք։ 

-Իմ բաժին միսն ու՞ր է։ 

– Դրեցի պատուհանի վրա։

-Իսկ ու՞ր է, չկա։ 

– Կատուն եկավ, տարավ, կերավ։ 

– Ուրեմն, գնա՛, կորի՛ր։

Եվ մասնակիցը դուրս է գալիս խաղից։

Թոնրի խաղը

Երկու ձեռքերի մատները կպցնում են իրար, թոնրի տեսք են տալիս։ Խաղում են երկու հոգով։ Ողջ խաղը երկխոսություն է ։ 

-Մամի՛, մամի՛, կրակ կտա՞ս։ 

– Ելի՛ վերի թարեքը։

– Մամի՛, մամի՛, կրակ կտա՞ս։ 

-Ելի՛ վերի թարեքը։

-Կաթը ,որ դնեմ տաքանա, կարո՞ղ է շունը կծի։

-Շուն չկա, որ կծի։ 

Կաթը դնում է թոնրի մեջ, որ տաքանա, այդ պահին ձեռքը բռնում են։Այնպես պետք է անել, որ ձեռքը չբռնեն։

Շրջանով խաղ

Կանգնում են շրջան, հաշվերգը, որ մասնակցի վրա վերջանում է, նա պետք է խաչի ոտքերը, ով մնում է առանց ոտքերը խաչելու՝ պարտվում է ։ Պարտվողը պետք է հաղթահարի փորձությունը։ Նա պետք է անցնի երկու մասնակիցների ձեռքերի միջով։

Ծիլի, վիլի, հոպա՜

Այս խաղի ժամանակ մասնակիցներից մեկը պետք է բռնի վազողներին, ով բարձր տեղ է կանգնում, դառնում է անհասանելի։ Այն մասնակիցը, ով չի հասցնում բարձր տեղ կանգնել, պարտվում է ։Հաջորդ փուլում ինքն է դառնում բռնողը։

ԴեկտեմբերԻ 4-ի սիմինար-պարապմունքը նվիրված էր գնդակով խաղերին։ Սեմինարի ժամանակ դուրս եկանք բակ և խաղացինք գնդակով։

Գորտ

Խաղում ենք գնդակով։ Գնդակը հարվածում ենք պատին և թռչում վրայով։ Թռիչքը պետք է լինի սահուն և գեղեցիկ։ Թռիչքի ժանանակ ոտքը չպետք է դիպչի գնդակին ։ Եթե դիպչում է, ապա մասնակիցը պարտվում է։

Անունների թվարկում գնդակով

Գնդակը հարվածելով գետնին ՝ թվում ենք տղաների կամ աղջիկների անուններ։ Օրինակ ՝ թվել հինգ անուն։

Օրվա լուսանկարները՝ այստեղ:

Լուսաբանման մի մասը՝ Սուսաննա Սուսունյանի: