Նախագծի իրականացման օրը՝ 25.09:
Վայրը՝ միջին դպրոցի խոհանոց-ակումբ:
Մասնակիցները՝ երկարացված օրվա սովորողներ:

Անհրաժեշտ գործիքներ և մթերքներ՝

սենդվիչ պատրաստելու համար նախատեսված սարք, հաց, պանիր, հազար, լոլիկ, թթու վարունգ, թթվասեր:

Խնդիրներ՝

խմբային գործնական աշխատանքի ճիշտ բաշխում և կազմակերպում

խոհանոցային կարողությունների բացահայտում, մթերքների հերթականությամբ և տրամաբանական համադրում

ինքնուրույն ընդմիջում պատրաստելու հմտության ձեռքբերում

Ընթացքը՝

Սովորողների հետ միասին անհրաժեշտ մթերքների գնումը իրականացնելուց հետո, աշխատում ենք այն մանր կտրատել և բաշխել նախագծին մասնակից ճամբարականների միջև: Ամեն ինչ կազմակերպում են սովորողները: Յուրաքանչյուր սովորող իր ձեռքով պատրաստում է իր բաժին սենդվիչը:

Արդյունքը՝ կունենանք համեղ և օգտակար՝ մեր ձեռքերով պատրաստած սենդվիչներ և այս անգամ էլ կգնահատենք մեր հմտությունները խոհանոց-ակումբում:

Մասնակիցներ՝

Վազգեն

Դավիթ Ք.

Դավիթ Ս.

Գագիկ

Ռաֆայել

Ալեն

Էլինա

Յանա

Լանա

Միլենա